3 օր լիալուսին... Չէ՛, դա շատ է երկար: Գիտեմ, շատերի դեմքն է այդպես կլոր ու այդչափ դեղին: Ի՜նչ լավ է, որ դու այդքան կլոր չես: Դու բարակ ես ու տափակ, ոչ մի լուսնի հետ չեմ շփոթի դեմքդ, լուսավոր ժպիտդ: Է՜հ, լուսինն ի՞նչ գիտե` լույսի կարոտն ինչ բան է: Թող թափառի երկինքներում, մութ հեռուներում: 
Նայում եմ, շուտով մեկ է լույսը կմարի, դեմքը կլորիկ կկորի գորշ պատկերների հետևում, մի քանի վայրկյան ու նրա գոյությունը իմ պատուհանի առաջ կհայտարարեմ վերջացած սևերի մեջ: Իսկ այդ ո՞վ չի վերջացել սևերի մեջ. օրինաչափություն: Հնդիկացինե՞րը. բացառություն:
Ինչի՞ս է պետք դեղին լույսը, երբ կա քոնը, քո կարմրանարնջագույնը: Եվ դրա համար էի քեզ համար նարինջ ու խնձոր գնում: Իմ կարմրանարնջագույնը... 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել