Tert.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է եղել երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին «Ոսկե ծիրան»-ի անցկացման կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն դարձել է սպասված և կարևոր մշակութային իրադարձություն: «Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը: Այս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել 2000-ից ավելի կինոգործիչներ և արվեստագետներ՝ աշխարհի ավելի քան 120 երկրներից, ինչը փառատոնը վեր է ածել իսկական տոնի: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է՝ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն ավելի քան ճշգրիտ արտացոլում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ իր խնդիրներով և մարտահրավերներով հայ ժողովրդի պատմությունը: Այն վկայում է, որ իր բազմադարյա զարգացման ճանապարհին Հայաստանը մշտապես հանդես է եկել միջմշակութային երկխոսության, կրոնական հանդուրժողականության և ազգերի խաղաղ գոյատևման օգտին՝ առանցքայինը դիտելով մարդուն, մարդու հոգսերն ու ճակատագիրը: Այս համատեքստում է, որ ցանկանում եմ կարևորել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանակությունն ու դերը»,- ասել է վարչապետը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել