Msheci_ancanotyԵս միշտ կարծել եմ, թե բոլոր տղամարդիկ խոզ են…մինչ նրան հանդիպելը…ԲԱՅՑ նա մեկն է, ով իր ներկայությամբ լրացնում ու լիարժեք է դարձնում իմ աշխարհը:
Նրա կանաչ աչքերում իմ ալեկոծվող հոգին խաղաղվում է ու դառնում ներդաշնակ:
Նրա ձայնն ասես հոգեթով մեղեդի լինի և նրան չլսելն անկարելի է…
Նրա բույրն իմ բալասանն է և ես միայն ՆՐԱՆ եմ տենչում…Նրա մատների ամեն մի հպումից իմ տկար սիրտը կենդանություն է առնում ու բաբախում անկանոն, ուժգին…
Նա մեկն ու միակն է, որ ուզում եմ գիրկս առնել ու համոզվել, որ դրախտը երկրի վրա է, այստե´ղ է, հիմա, իմ գրկո~ւմ…

Նա այն արևն է, ում ջերմ շուրթերն ինձ խելքահան են անում…Երբ ամեն մի բջիջս կենդանություն են առնում:
Նա Ադամի ցեղից միակն է, ում ուզում եմ երկրպագել և իմ կրակներում այրել:
Նա կա´, նա ապրում է, նա շնչում ու քայլում է նույն ճամփեքով ինչ ես…նա ի´մ անծանոթն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել