Tert.am-ը գրում է.

Հյուսիսկորեական հեռուստատեսությունը հայտնել է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը իր հաղթանակների մասին, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն:

Youtube-ում հայտնված տեսանյութի համաձայն հյուսիսկորեացի ֆուտբոլիստները խմբային փուլի եզրափակիչ հանդիպմանը հաղթել են չինացիներին՝ 2:0 հաշվով: Իսկ դրանից առաջ ջախջախել են Ճապոնիային՝ 7:0 և ԱՄՆ-ին՝ 4:0 հաշվով:

Մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հայտնել են, որ տեսանյութը կարող է կեղծված լինել: Փլեյօֆում Հյուսիսային Կորեայի մրցակից է նշվում Պորտուգալիան:

Իրականում հյուսիսկորեացիները չեն հայտնվել առաջնության եզրափակիչում, Պորտուգալիայի հավաքականը չի կարողացել հաղթահարել խմբային փուլը: Իսկ այսօր Ռիո դե Ժանեյրոյում եզրափակիչում կհանդիպեն Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները:

Տեսնանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել