Tert.am-ը գրում է.

Արգենտինայի փողոցներում միահամուռ հուզում է տիրում`Աշխարհի առաջնության եզրափակչում այս կիրակի կայանալիք Գերմանիայի հավաքականի դեմ խաղին սպասումով:

Այս մասին գրում է news.vice.com կայքը` նշելով, որ քաղաքական գործիչները, սովորաբար, նման առիթներն օգտակար են համարում հանրության շրջանում իրենց կերպարի ու դիրքի ամրապնդման համար, սակայն Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները ողջ շաբաթն անցկացրել է անկողնուն գամված` բուժվելով լարինգիտից (կոկորդաբորբ): Դեռևս հայտնի չէ, թե երբ նախագահը կվերադառնա իր աշխատանքային առօրյային, և այժմ երկրի գործերը կառավարում է փոխնախագահ Ամադո Բուդուն, ում ներկա պահին կոռուպցիոն գործով մեղադրանք է ներկայացվել, ինչը քաղաքական անհարմար իրավիճակ է ստեղծել երկրում:

Ինչպես գրում է աղբյուրը` ստեղծված իրավիճակն աննախադեպ է Արգենտինայում, երբ նման բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորությունը նման բնույթի հետաքննության ենթարկվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել