1962 թիվ, Տիգրան Պետրոսյանը վերադառնում էր Կյուրոսաույից, ես երբեք չեմ մոռանա, այն խանդավառությունը, որ տիրում էր հայերին, նրանք ձեռքերի վրա էին բերում նրան հենց աերոպորտիցԱշխարհը ճանաչեց հայերին Տիգրանով։
Հիշում եմ այդպիսի մի դեպք։1993 թվականին գործուղման էի մեկնել հարեվան սոցիալիստական երկրներ. Գործընկերոջս հետ Չեխոսլովակիայում ենք։ Մի օր հոգնած մտանք  բացօթյա սրճարան , մեր կլոր սեղանի շուրջը նախապես նստած էր  30–35 տարեկան երիտասարդ  մի զույգ։ Հետո իմացանքոր ամուսիններ են՝ Ֆեդերատիվ Գերմանիայից։ Մեր բարեկամուհու միջոցով խոսակցության բռնվեցինք գերմանացի ամուսինների հետ։ Պարզվեց, որ  ամուսինը ինժեներ էր գործարանում, կինը՝ դպրոցում ուսուցչուհի, այն էլ պատմության։ Երբ խոսք գնաց հայերի մասիննրանք չճանաչեցին մեր ազգը, գիտեին ազրբեջանցիներին , ու անգամ Երևան, Հայաստան , հայեր՝ չգիտեին։ Ես վրդովված սկսեցի պատմել, թե ինչպես է Առաջին Համաշխարհայինում Գերմանիայի իշխանությունը օգնել թուրքերին Թուրքիայում ապրող հայերի կոտորածի ՝ գենոցիդի կազմակերպմանը։ Թուրքերը գերմանական զենքով կոտորել են հայերինԵրիտասարդ գերմանացիները ոչինչ  չգիտեին այդ մասին կամ այդպես ձեվացրեցին։
Ինձ զայրացնում էր,ինչու՞ հայերս իրենց՝ գերմանացիներին, մյուս ժողովուրդներին ու ազգերին պիտի իմանանք, ճանաչենք, իսկ իրենք, որ ցանկանում էին աշխարհը նվաճել, չգիտեն, լսած չեն մեր մասին։Զայրույթիցս արցունքներ երեվացին աչքերիս։   
Նկատելով, որ գերմանացի ամուսինները հայերիս մասին ոչինչ չգիտեն, չգիտեմ որտեղից հիշեցի  ՏԻԳՐԱՆ  ՊԵՏՐՈՍՅԱՆԻ  անունը, նրանք աշխուժացան, նույնիսկ բացականչեցին «օ՜ ուրեմն դուք նրա ազգակիցն եք»։  Գերմանացի ինժեները կանգնեց ոտքի ու լրջացած հայտարարեց «Ես ներողություն եմ խնդրում ձեզանից մեր նախորդ իշխանավորների փոխարեն, որոնք մասնակցել են ձեր ազգի ծանր ողբերգությանը՝ գենոցիդին։ Ներող եղեք, որ  հայերի մասին քիչ գիտենք։ Այսուհետ կաշխատենք խորապես ճանաչել Տիգրան Պետրոսյանի ազգին՝ հայերիդ»։ 
Գերմանացու այդ խոսքերը ինչոր չափով մեղմեց իմ զայրույթը։ Ես մտածեցի. Մեր ազգին Տիգրան Պետրոսյաններ  շատ են պետք։ Երանի, թե մի օր էլ թուրքերը ներողություն խնդրեն մեզանից։
Այո՛, փոքր ազգերը իրենց մեծ զավակներով են ճանաչվում աշխարհում։
Փառք հիշատակիդ Մեծն Տիգրան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել