Մունդիալ 2014
Եզրափակիչ փուլ
Երրորդ տեղի համար պայքարում այսօր կմրցեն Բրազիլիայի և Հոլանդիայի հավաքակնները: Կարծում եմ` եթե հնարավորություն լիներ, երկու հավաքականներն էլ չէին ցանկանա դուրս գալ խաղադաշտ. Բրազիլիան և Հոլանդիան այն թիմերն են, որ միշտ պայքարում են միմիայն չեմպիոնության համար, բայց կանոնակարգն է այդպիսին և հանդիպումը կկայանա: Քանի որ մարզական գործոնը շատ քիչ է, թիմերը կխաղան երկրպագուների համար, հանդիպման ֆավորիտը անշուշտ Բրազիլիան է, ով պետք է փորձի մեղմել Գերմանաիայից կրած դառը պարտության ցավը, իսկ Վան Գաալը հայտարարեց, որ այդ խաղն իրեն չի հետաքրքրում:
ԵԶՐԱՓԱԿԻՉ` ԳԵՐՄԱՆԻԱ-ԱՐԳԵՆՏԻՆԱ
Այս անգամ ևս նոր չեմպիոն չի լինի աշխարհի առաջնությունում, երկու երկրներն էլ վաստակավոր չեմպիոններ են, ընդ որում երկու անգամ եզրափակիչներում նրանք մրցել են միմիանց դեմ. 1986թ Մեքսիկայում կայացած Մունդիալում հաղթեց Արգենտինան 3-2 հաշվով լեգենդար Մարադոնայի գլխավորությամբ, իսկ 4 անց արդեն Իտալիայում հաղթեց Գերմանիան` 1-0 հաշվով Մաթեուսի գլխավորությամբ: Հիմա ըստ վիճակագրության, հերթը լատինամերիկյան թիմինն է, բայց......
Ով է խաղի ֆավորիտը, ով կհաղթի, ու ընդհանրապես որ թիմն է արժանի չեմպիոնի կոչմանը?
Ֆավորիտն անշուշտ Գերմանիան է, կհաղթի Գերմանիան :ՃՃՃ
Եթե Արգենտինայից որոշ ֆուտբոլիստներ են արժանի չեմպիոնի կոչմանը, ապա ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ողջ հավաքականը վաստակել է այդ իրավունքը: Գերմանիան միշտ կայուն ելույթներ է ունեցել, ու այս վերջին առաջնությունում էլ գերզանցում է բոլոր թիմերին բոլոր առումներով: Եթե Արգենտինան մեծ դժվարությունների հանդիպեց մինչև եզրափակիչ հասնելը, ընդ որում բախտի գործոնը իրեն աջակից ունենալով, ապա Գերմանիան որոշ խնդիրներ ունեցավ միայն Ալժիրի հետ, չնայած որ լրացուցիչ ժամանակում վստահաբար հաստատեց իր գերազանցությունը, Գերմանիայի խաղը փուլ առ փուլ ավելի վստահ և կայուն դարձավ` հանգեցնելով Բրազիլիայի ջախջախմանը:ՃՃ
Ճիշտ է եզրափակիչում հեշտ հանդիպում չի սպասվում Լյովի և իր սաների համար, այդուհանդերձ Գերմանիան կհռչակվի աշխահի չեմպիոն !!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել