Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ Առաջին ալիքի ուղիղ եթերում  «Առավոտ լուսո»-ի հաղորդավար Վահե Խանամիրյանն ամուսնության առաջարկ արեց իր գործընկերուհուն՝ Լիլիթ Մուրադյանին, իսկ այսօր ArmStar.am-ը կներկայացնի հաղորդավարի հետ փոքրիկ զրույցը՝ ամուսնության առաջարկի, ապրած զգացումների և սպասվող պսակադրության մասին։

Վաղու՞ց էիք մտածել ամուսնության մասին։

Շատ մակերեսային եմ մտածել ամուսնության մասին, քանի դեռ չկար  իմ կյանքում Լիլիթը։

Ինչպե՞ս որոշեցիք ամուսնության առաջարկ ն անել հենց ուղիղ եթերում։

Ցանկանում էի, որ այդ պահն անմոռանալի դառնար ոչ միայն սիրելիիս, այլև նաև ինձ, հարազատներիս և ընկերներիս համար։ Բացի այդ, ես դրական էներգիա փոխանցելու մեծ երկրպագու եմ և եթադրում էի, որ հարյուր հազարավոր մարդկանց գուցե և ուրախացնեմ ու հուզեմ իմ քայլով։

Այդ հուզումնալից պահիներբ տեսաք Լիլիթի արձագանքը,  ի՞նչն էր առաջին բանը, որն անցավ Ձեր մտքով։

Հասկացա, որ անցավ պահը և չկորցրեցի հնարավորությունս, ինչն անչափ կարևոր էր ինձ համար, և այդ չկորցրած պահի շնորհիվ է հանրության կողմից այդքան մեծ քանակի դրական արձագանքը, ինչը ևս շատ կարևոր է ու անգին։

Իսկ մտավախություն չկա՞ր արդյո՞քորԼիլիթը դեռ պատրաստ չէր նման առաջարկի։

Ո՛չ, քանի որ ներքին վստահություն ունեի, որ ամենաճիշտ պահն է։ Վախենալով չեմ գործել։

Ի՞նչ կատարվեցերբ տեսախցիկներն անջատվեցին։

Թուլացա շատ ու երկու բաժակ սառը ջուր խմեցի, իսկ հետո անցանք շամպայնին և շնորհավորանքերին։

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել