Tert.am-ը գրում է.

Սահմանադրությունը պետք է լինի անկախ և նպաստի, որ նրանում ամրագրված դրույթների կատարումը շահեկան լինի բոլորի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումներին:

«Հանրային քննարկումները ընթանում են ճիշտ այն սցենարով, ինչ իրենք նախաձեռնել էին: Քննարկումներին լինում են ոչ այնքան մասնագիտական տեսակետից հիմնավորված հարցադրումներ, բայց դե այդպես էլ է լինում: Բավական հանդուրժող մթնոլորտում են ընթանում քննարկումները, լինում են նաև սուր հարցադրումներ»,-ասաց Գևորգ Դանիելյանը՝ շարունակելով, թե մարզային հանդիպումները ցույց տվեցին, որ մարդկանց իրազեկվածությունը բավական բարձր է:

 Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումներն այս փուլում իրենց արդարացնում են, նախաձեռնությունն արդարացված է, հասունացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը:

Գևորգ Դանիելյանի խոսքով՝ այն բոլոր հարցադրումները, որոնք քաղաքացիներն ու քաղաքական ուժերը առաջարկում են, առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ:

 «Մենք շատ ենք խոսում այն մասին, որ նախկինում նախապատվությունը տվել ենք կենտրոնացված իշխանությունը: Սահմանադրության այսօրվա վերլուծությունները ցույց են տալիս, որ էական խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են գործադիրի աշխատանքը»,-նշեց բանախոսը:

Գևորգ Դանիելյանն ասաց, թե շատերի մոտ այն տպավորությունն է, որ պետության հիմնական օրենքը պետք է լուծի առաջացած բոլոր խնդիրները, բայց սա ծայրահեղ մոտեցում է և թյուր պատկերացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել