«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը անդրադարձել է Իրաքում եզդիների ցեղասպանությանը: 
«Շուրջ 50,000 եզդիներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են և ունեն բոլոր իրավունքները մեր պետության կողմից իրենց շահերը պաշտպանելու, այդ թվում՝ Հայաստանի տարածքից դուրս, արտաքին գերատեսչության խողովակներով: Տարիներ շարունակ Իրաքի հյուսիսում բնակվող եզդիները ենթարկվում են հալածանքների իրենց ազգային, կրոնական պատկանելության համար: Սա մի յուրահատուկ «սպիտակ» եղեռն է, որի արդյունքում ավելի քան 500,000 եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը:
Եզդիների իրավունքներն առաջին հերթին խախտվում են, նորաստեղծ Քուրդիստանի ղեկավարության կողմից: Քրդական իշխանությունների նպատակն է արտաքսել բոլոր եզդիներին եզդիաբնակ քաղաքներից ու գյուղերից: Կարծում եմ հանձին եզդիների Հայաստանը ոչ միայն ունի լավ քաղաքացիների իր սահմաններից ներս, այլև կարող է ձեռքբերել վստահելի և հավատարիմ դաշնակցի իր սահմաններից դուրս՝ Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում, Իրանում և Վրաստանում և Ռուսաստանում: Սակայն դրա համար անհրաժեշտ է սրտացավ և հոգատար վերաբերմունք տարածաշրջանի այս հինավուրց ժողովրդի հանդեպ: Հայաստանի Հանրապետությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ թույլ չտալու համար, որ Հյուսիսային Իրաքը ամբողջապես դատարկվի եզդիներից:»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել