Tert.am-ը գրում է.

Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը Ազատ գետից խողովակներով Արարատի մարզի մի քանի գյուղեր ոռոգման համար ջուր տեղափոխելու հարցի հետ կապված ասաց, որ իրենք երեկ են ծանոթացել նախագծին, ուսումնասիրել են այն և ներկայացրել են իրենց դիտողությունները:

«Գառնիի Ազատ գետից ջուրը ցանկանում են տեղափոխել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք՝ էլեկտրաշարժիչներով ոռոգվող տարածքը ինքնահոս ոռոգելի դարձնելու համար, քանի որ համայնքը ջուր չունի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը:

Ինչ վերաբերվում է բնակիչների բարձրացրած բողոքին, ապա գյուղապետը նշեց, որ Գառնիի բնակիչները ցանկանում են, որ ինքնահոս ջրամատակարարում իրականացվի նաև իրենց համայնքում: «Գառնիի բնակիչները պահանջ դրեցին, որ մեզ էլ ընդառաջեն և օգնեն էլեկտրաշարժիչներով ոռոգվող տարածքները դարձնեն ինքնահոս ոռոգվող»,- ասաց Աշոտ Վարդանյանը և ավելացրեց, որ իրենց պատասխանել են, որ այդ հարցը կուսումնասիրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել