Զգացել եք,թե իչքան շատ ենք օգտագործում ,ԷՆ ԺԱՄԱՆԱԿ» արտահայտությունը:Էն ժամանակ,ասենք 7-8 տարի առաջ,երբ ամեն մեկի տանը չէր,որ կգտնեիր համակարգիչ կամ նորագույն տեխնոլոգիաներ,բայց բոլորի տանը կգտնեիր սեր ու ջերմություն:Հիմա սերը կա,բայց ջերմություն չկա:Հիմա կա մունաթ,չկա հավես,չկա նրբանկատություն:Մարդը գնալով դառնում ա ֆիզիկական ֆուտլյար՝ էլեկտրոնային հաշվարկումներով լցված ուղեղով:Իսկ Էն ժամանակվա մարդիկ,որոնց մեջ մտնում են նաեվ մեր ծնողները,էնքան էլ սովոր չեն դրան:Ու եթե,Աստված չանի,նույն հարցը երկրորդ անգամ տան,,,,,,,,,,իչքան մունաթ ու ներսում կուտակված ագրեսիա կա կթափեն խեղճ մարդկանց գլխին:Նրբանկատություն չկա,որ զգան,թե ինչպես են վիրավորում մարդկանց,ինչպես են արհամարում նրանց,որոնց քրտինքով իրենք մեծացել են ու ապրում են:Հետո կգնան ,կնստեն համակարգչի մոտ ու կդառնան վիրտուալ բարեհամբյուր ասպետներ,լայքերի ծարավից տափակ էջերում կսկսեն ծաղրել անգամ սեփական տատիկին ու պապիկին,ասենք,նրա համար,որ նրանք լավ չեն կարողանում օգտվել բջջայինից:Կարհամարեն սեփական հորը,հաշվի չեն անի նրա ասածը,բայց եթե հանկարծ,մի պաշտոնյա համարձակվի իրենց հոր տարիքին մեկին վիրավորել,,պաշտոնիայի տան առաջ առաջին պլակատ բռնողը իրենք են լինելու,,Ինչի համար?Ձեվի ու ցուցամոլության համար:Աշխարհը զարգանում ա,,,,,,ու էնքան լավ ա զարգանում,որ եթե դիմացինիդ առանց առիթի լավ խոսքեր ես ասում,բարեհամբույր խոսում ես,,հետեվիցդ անվանում են՝ կեղծավոր:Զարգանում ա,ու ստիպում ա մարդուն չաշխատել,չշարժվել,ամեն ինչ հեշտ ու պատրաստ ունենալ:Եթե էսպես ա զարգանալու,ես չեմ ուզում,որ զարգանա:Ու եթե,կրկնելով Սեվակին փորձես մեր ժամանակներում մարդուն դնել ափի մեջ ու ուսումնասիրել,ապա նա ափիցդ «կթռնի,,դեմքիդ»,,,,,,,,Իսկ դեմքիցդ ստեղնաշարի վրա ու ,պահը բաց չթողնելով,գրառում կանի «Էս ուր ենք հասել ժողովուրդ,ոմանք իրենց արդեն Սեվակ են երեվակայում» վերնագրով:
Ապրել,ապրել,,,,,գոնե ապրել,,,,,,,,,

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել