Այսօր նայեցի Նեմեցի հարցազրույցի երկու հատվածներներն էլ՝ կապված Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը մասնակցել-չմասնակցելուն և հայկական ֆուտբոլային մեկնաբանների աշխատանքի որակի հետ, ու անկեղծ եթե լինեմ, պետք է խոստովանեմ, որ երկու դրվագում էլ Նեմեցի մտքերը շատ ճիշտ էին ու համահունչ՝ իմ պատկերացումներին:

Եվ իրոք, ինչո՞ւ պետք է Նեմեցը որպես Ֆեդերացիայի նախագահ մասնակցի մի միջոցառման, որտեղ մեր հավաքականը չկա, կամ մասնակցի որպես երկրպագու, եթե թիմերից ոչ մեկին չի երկրպագում: Հո ինքնանպատակ չի՞: Սա ես համարում եմ ադեկվատ ու ողջամիտ մոտեցում: Եթե որպես Ֆեդերացիայի նախագահ մասնակցեր, պետք է Ֆեդերացիայի միջոցներով մասնակցեր, եթե անգամ մի կողմ դնենք այդ այցի նպատակահարմարության այն կողմը, որին անդրադարձել էր հենց ինքը, ու էդ ժամանակ կսկսեին ինչ-որ տեղ արդարացիորեն քննադատել, թե որպես ՀՖՖ նախագահ չկարողացար ապահովել մասնակցությունը մեր հավաքականի, հիմա գնացել ես որ ի՞նչ անես, էն էլ ՀՖՖ փողերով: Անգամ եթե Նեմեցը գնար սեփական միջոցներով, ինչը հաստատ իր համար խնդիր չէր, էլի լինելու էին նման խոսակցություններ, այնպես որ, ամեն առումով ամենաճիշտ վարքագիծն է ընտրել այս հարցում:

Դե ինչ վերաբերում է ֆուտբոլային մեկնաբանների մասին, ապա այստեղ ուղղակի չեմ կարոող չասել, որ Նեմեցը ուղղակի հիանալի պորտները տեղը դրեց ու ասեց հենց այն, ինչ բոլորիս մտքին էր: Իրոք այնքան հիմարություններ են խոսում մեկանաբանելիս, այնքան անկապ են լուսաբանում հանդիպումները, այնքան անիրազեկ են ֆուտբոլից, որ մարդու նյարդերը չի հերիքում 10 րոպեից ավել լցել այն մառազմն ու բարբաջանքը, որ մատուցում են մեզ մեր մեկնաբանները: Չեն հասկանում, իրար խանգարում են, իրար վրա բոցեր են անում, մի խոսքով, անում են ամեն ինչ, բայց ֆուտբոլը մեկնաբանելուց: Ու ճիշտ ա ասում Նեմեցը, որ մարդկանց էնքան են զզվացրել, որ մարդիկ ալիքը փոխում են, որ ռուսականով ալիքներով չլսեն դրանց ցնդաբանությունները, կամ էլ ձայնը անջատած են նայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել