74630_10201102045489351_2073757053_n

Disabilityinfo.am-ը գրում է.

Երկու օր առաջ «Բլոգնյուզի» խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը հայտարարել էր, որ պատրաստվում է հանդիպելու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ոլորտի մասնագետների հետ՝ քննարկելու, ինչպես ինքն է նշել՝ Ներառական կրթության մասին օրենքը ու դրա կիրառման բացթողումները: Կրթությամբ մանկավարժ-հոգեբան Կոնստանտինը կոչ էր արել այս հարցում կոմպետենտ մարդկանց ներկայացնել իրենց դիտարկումները, նշելով. «Ես երկու ձեռքովկողմ եմ հենաշարժողական, տեսողական, լսողական ու այլֆիզիոլոգիական խնդիրներով երեխաներին լիարժեքմոտեցում ցուցաբերելուն: Ինձ համար խնդրահարույց է հոգեկան խնդիրներով երեխաներիհարցը, այն էլ նայած, թե կոնկրետ ինչ խնդրի ու ինչ աստիճանի խորը խնդրի մասին է խոսքը»:
Նախարարի հետ հանդիպումը կայացավ: Մեզ հետ զրույցում Տեր-Նակալյանը նշեց. «Մի քանի շաբաթառաջ ստատուս էի գրել այդ խնդիրների վերաբերյալ, Աշոտյանն արձագանքել էր ու առաջարկելհանդիպել, քննարկել դրանք: Նախարարությունում նշեցին, որ առաջարկներից մի քանիսըօրենքով կարգավորվում են, բայց խնդիրը ոչ այնքան օրենքն է, որքան դրա կյանքի կոչմանմեխանիզմները, արդյունավետությունն ու վերահսկողությունը»:
Աոցցանցում ծավալված քննարկումը, մանկավարժների և այլ օգտատերերի կարծիքները, ինչպես նաև նախարարի հետ վերը նշված թեմայով հանդիպումն անտարբեր չթողեցին նաև ոլորտի մասնագետներին, ովքեր, որքան էլ զարմանալի է, տեղյակ չէին ԿԳՆ-ում կայանալիք հանդիպման մասին:

10446348_327116297444161_1721613335049581365_nԿրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եսգնահատում եմ սոցիալական ցանցերում պարոն Աշոտյանիակտիվությունը և բաց լինելը, բայց այդ ժամանակը նակարող է տրամադրել օրենքի նախագծի հեղինակների հետհանդիպմանը, ինչի մասին մենք՝ նախագծի հեղինակներս,ամիսներ շարունակ նրան խնդրում ենք: Մենք ըմբռնումովենք մոտենում, որ նախարարը զբաղված է, բայց փաստորեն դրա հաշվին նա կարող է քննարկումներ ծավալել մի մարդու հետ, ով նույնիսկ օրենքի անունը չգիտի: Քիչ է ասել՝ զարմացած եմ: Ասում եմ` պարո՛ն Աշոտյան, «Հանրակրթության մասին»օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կանհայեցակարգային խնդիրներ, որոնք չլուծվելու դեպքում իզուր կլինի մեր աշխատանքը:Ժամանա՛կ տրամադրեք հանդիպելու օրենքի  նախագծի հեղինակների հետ, որովհետև օրենքումխնդիրներ կան, որոնք կապ չունեն Կոնստանտինի ասածների հետ, բայց շատ կարևոր են ներառական կրթությունը զարգացնելու համար»:
Անդրադառնալով «Բլոգնյուզի» խմբագրի բարձրացրած հարցին՝ փոխտնօրենը հավելեց.
«Ես զարմացած եմ, որ նա ապագա մանկավարժ-հոգեբան է: Եթե դեռ իր ատենախոսությունը չիպաշտպանել, ես խոստանում եմ լինել նրա պաշտպանությանը և լսել, թե ինչպես էպաշտպանելու: Ես մտահոգված եմ նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով: Վաղը նա պետք էդպրոց գնա ու քարոզի ոչ թե կրթություն բոլորի համար, այլ վախենում եմ ասել՝ ինչ: Միխոսքով, Կոնստանտին ջան, դու դեռ սովորելու շատ բան ունես: Խնդրեմ՝ զգո՛ւյշ օգտագործելնախարարի բաց լինելու հանգամանքը, և մյուս անգամ, եթե ուզում ես նախարարի մոտ գնալ,ավելի ուսումնասիրած կամ քո կողմից տիրապետվող նյութերի մասին խոսիր»:

180171_108600092548355_1883344_nԳիտաշխատող Ժաննա Գալստյանը, ով դասավանդել է ՀՊՃՀ-ում և վերապատրաստման ինստիտուտում, մոտ 5 տարվա դասավանդման փորձ ունի, Կոնստանտինի արած հայտարարությանը որպես մեկնաբանություն նշել էր. «Ստացվում է, որ առողջ երեխաները պիտի սպասեն, մինչև հոգեկան խնդիր ունեցող երեխան մի բան հասկանա, եթե հասկանա… Սա առողջ երեխաներին դեգրադացնելու լավագույն միջոց է ի փառս ամերիկաների, պիտի առողջ երեխային ճնշեն, որ նա դայակություն անի, հարմարվի տհասին, ավելի հրեշավոր բան անհնար է պատկերացնել: Կարծում եմ՝ պետք է պայքարել այս երևույթի դեմ, ոչ մի երեխա մեղավոր չէ, որ որոշ քանակ խեղված է կամ մտավոր պակաս, ինչո՞ւ պիտի Ազգին անհրաժեշտ ընդունակ տեսակը հետ ընկնի, կարկամվի, երբ միևնույնն է՝ այդ դժվար երեխաներին ոչ մի օգուտ էլ չի լինելու»:

Նշենք նաև, որ Կոնստանտինն էլ իր էջում, անդրադառնալով քննարկումների բառապաշարին, գրել էր.«Պետք չի ասել, որ մարդուն պիտակավորում են, եթե ասում են, որ նա աուտիզմ ունի (եթե նա իրոք ունի), որովհետև դա պիտակավորում չի, դա դիագնոզ է»:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ 2001-ին առաջինը Հայաստանում սկսեց ներառական կրթության ծրագիրը: Այնուհետև այդ փորձը դարձավ այն հիմքը, որի վրա երկրում մշակվեց ներառական կրթության քաղաքականությունը և տարածվեց դպրոցներում:

10380649_336077683214689_8065914295161412352_oԿազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, անդրադառնալով սոցցանցերում անցկացված քննարկումներին, նշեց. «Ներառական կրթության գործընթացի ներսում, այո՛,կան խնդիրներ, որոնք սպասում են լուծմանը, բայց ոչերեխայի իրավունքների ոտնահարման և նրանգործընթացից դուրս շպրտելու միջոցով: Ես շնորհակալ եմայն մարդկանց, ովքեր խնդիրներից խոսում են գրագետ ևկառուցողական, այլ ոչ թե կանխակալ, սեփականաշխարհայացքից ելնելով դիտարկումներ անելով: Խիստ մտահոգիչ է, որ մարդն ավարտում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը, որի հետ «Հույսի կամուրջը» տարիներշարունակ սերտ համագործակցում է: Այնտեղ բոլոր ֆակուլտետներում դասավանդում են չորսդասընթաց, որպեսզի ապագա մանկավարժը պատրաստ լինի նրան, որ դասարանի բոլորերեխաները տարբեր են լինելու, ու նրանց կարողություններին և հնարավորություններինհամապատասխան կրթություն տա: Նման  շրջանավարտ ունենալը պատիվ չի բերում այդ համալսարանին: Եթե Կոնստանտինը և իր նման մանկավարժները հիմնվում ենախտորոշումների վրա, ի՞նչ պետք է անեն երեխայի հետ աշխատելիս, ինչպե՞ս պետք է նայեներեխայի և ծնողների աչքերին»:
Մեր այն հարցին, թե ի՛նչ է արվում ուսուցիչներին աջակցելու համար, և ո՛վ է պատասխանատու նրանց վերապատրաստման և համապատասխան վերաբերմունքի ձևավորման համար, Բախշյանն ասաց. «Բոլոր այն դպրոցների ուսուցիչները, որոնք ճանաչվում են ներառական, վերապատրաստում են անցնում: Դրա մի մասն իրականացնում է Կրթության ազգային ինստիտուտը: Ես չէի ասի, որ դա բավարար է, դեռ շատ անելիքներ ունենք, նույնիսկ վերապատրաստողները մինչ օրս սովորում են: Բայց մանկավարժը պետք է ինքն էլ աշխատի իր վրա:Նրանք, ովքեր տարիներ առաջ ավարտել ենմանկավարժականի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը, պետք էմոռանան բառապաշարը և թարմացնեն գիտելիքները: Պետք է հասկանան, որ իրենք կոչված ենցանկացած երեխայի կրթությունն ապահովելու: Որքան երեխա, այնքան բազմազանություն:Այն ժամանակ, երբ ներառական կրթությունը չկար, դասարաններում տարբեր երեխաներկային, և եթե լավ մանկավարժ էր, ուրեմն համապատասխան էլ կազմակերպում էր կրթականգործընթացը: Որքան երեխաները ներառվեն հանրակրթական դպրոցներում, այնքանհասարակությունը պատրաստ կլինի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի: Երեխայիխնդիրը չէ՝ դու կարո՞ղ ես, թե՞ չես կարող, հասկանո՞ւմ ես, թե՞  չէ, նման փորձ ունե՞ս, թե՞ չէ,դա մեր խնդիրն է: Շատ դժվար գործընթաց է, բայց դա հնարավոր է հաղթահարել՝ հասկանալովերեխայի կրթության իրավունքը, որն այս պարագայում պետք է առաջին տեղում և վեր լինի ամեն ինչից»:
Մենք փորձեցինք զրուցել նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ, ով խոստացել էր փորձել պատասխանել մեր հարցերին, բայց դեռևս որևէ արձագանք չունենք, հավանաբար, նախարարի բազմազբաղության կամ մարզում գտնվելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել