Ես ամենաաղքատ նախագահը չեմ: Աղքատը նա է, ով շատ բանի կարիք ունի ապրելու համար: Իմ ապրելակերպը իմ վերքերի հետևանքն է: Ես իմ պատմության որդին եմ: Ես այնպիսի տարիների միջով եմ անցել, որ երջանիկ կլինեի նույնիսկ ներքնակ ունենալ:
Խոսե Մուխիկա- Որուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ
Հ.Գ. Այս մարդը 78 տարեկան է և ամեն օր իր ֆերմայում աշխատում է, հող է մշակում՝ ինչպես նկարում: Մեր նախագահը 60 տարեկան է, և սեփական երկրի սեփական հողի մեջ ծառ տնկելիս պարտադիր կանգնում է ստվարաթղթի վրա, որ փայլուն կոշիկները չկեղտոտի: 
Հիմա ասեք՝ ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ. մեկը, ով իր ժողովրդի պես հող է մշակում և ապրում, թե մյուսը, որը համատարած անգործության ու աղքատության մեջ պատվաստում է իր ցողունային բջիջները և խորշում սեփական երկրի հողին կանգնելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել