Առաջարկում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային (չնայած արդեն կարծես թե ուշ է ստացվում) որևէ կերպ պահպանել ներկայիս իրավիճակը՝ 8 թիմով առաջնության տեսքով, միաժամանակ կարճ ժամանակահատվածում առաջարկել մարդկանց, անհատների, համայնքների ձևավորելու սիրողական ակումբներ (այդ ընթացքում ընդառաջ գնալով բոլոր հնարավոր պահանջներին): Այդ թիմերը հանդես կգան նորաստեղծ Հայաստանի սիրողական առաջնությունում: Եթե այդ ամենը բարեհաջող կերպով իրականացվի, ապա մրցաշրջանի ավարտից հետո սիրողական առաջնության երկու կամ որքան կցանկանան, անգամ թող լինի մեկ, թիմի/թիմերի իրավունք կտրվի մասնակցու առաջին խմբի առաջնությանը՝ Բարձրագույն խմբի դուբլ թիմերի դեմ, որտեղ էլ արդեն կերևա, թե արդյո՞ք սիրողական թիմերն ունակ են պայքարելու այսպես կոչված հայկական ակումբների գոնե դուբլերի հետ, իսկ եթե նրանցից որևէ մեկին հաջողվի անգամ նվաճել մյուս մրցաշրջանում Բարձրագույն խմբի ուղեգիր, ապա էլ ավելի լավ ... ի դեպ, նույն սիրողական թիմերին պետք է իրավունք տրվի մասնակցելու նաև Հայաստանի գավաթի խաղարկությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել