Tert.am-ը գրում է.

Սևանի ճանապարհների վերանորոգման համար Կառավարությունը հատկացրել է 50 միլիոն դրամ, քննարկման փուլում է մնացած գումարների հատկացման հարցը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը: Նա նշեց, որ Նաիրյան ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը 340 միլիոն դրամ է, իսկ աշխատանքներն իրականացնում է հայ-իտալական կազմակերպությունը:

Սևանի քաղաքապետն ասաց, որ փոսային նորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: Հարցին, թե հիսուն միլիոն դրամը շատ չնչին օգնություն չէ՞՝ հաշվի առնելով ճանապարհների անմխիթար վիճակը, քաղաքապետը պատասխանեց. «Քննարկվում է մնացած գումարների տրամադրման հարցը»:

Նա հայտեց, որ շուտով կառավարությունը դրա վերաբերյալ որոշում կկայացնի:

Ինչ վերաբերում է Շահումյան փողոցի վերանորոգման աշխատանքներին, քաղաքապետն ասաց, որ Կառավարության միջոցներով ևս այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Հարցին, թե բազմիցս է բարձրացվել Սևանի ճանապարհների վիճակի հարցը, ինչո՞ւ մինչ այժմ կառավարությունը ուշադրություն չի դարձրել, Ռուդիկ Ղուկասյանը պատասխանեց. «Կառավարությունը միշտ էլ ունեցած հնարավորությունների սահմաններում ուշադրություն է դարձնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել