ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով այժմ Վարշավայում մյուս համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ քննարկում է ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը միտված հարցեր: Ըստ Ուորլիքի՝ համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, կիսում են ընդհանուր տեսլականը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման աջակցությանն ուղղված համատեղ ջանքերի համար:
Ինչ Միսնկի խումբը ստեղծվել է, միայն այս մտքի գոհարներն են արտասանում ու իրենց ծավալած գործունեությունը որակում որպես հարցի խաղաղ լուծմանը միտված գործունեություն: Արդյոք ու՞մ է հարկավոր նման անարդյունավետ կազմակերպության ծավալած անարդյունք գործունեությունը. երևի թե մենակ մեզ: ԵԱՀԿ Մինսկի խումբը ուղղակի ստեղծված է միջազգային դիվանագիտության սկզբունքերը չխախտելու՝ այն է բանակցային գործընթացում որպես միջնորդ մի անդերակատար ֆիգուրի ներգրավման համար՝ ինչպես կարգն է, ու ինչպիսիք տարբեր ոլորտներում բազմաթիվ են: Ինչպիսի դերակատարում որ ունի Ելիզաբետ II-ը Մեծ Բրիտանիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ Մինսկի խումբը՝ ԼՂ հակամարտության հարցում: Իսկ դրանից միայն, թերևս, տուժում են ՀՀ-ն ու ԼՂՀ-ն (այստեղ առանձնացնում եմ այսպիսի առանձին սուբյեկտներ՝ հարցի քաղաքական նկատառումներից ելնելով)` այն է հայ ժողովուրդը:

Հ.Գ. Հա, ի դեպ, եթե Ուորլիքը նոր է գիտակցել, որ ստատուս-քվոն շատ վտանգավոր է ներկա դրությամբ, ապա ակներև է դառնում Մինսկի խմբի առկայության անհեթեթությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել