Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվության կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժինն անհրաժեշտ է համարել պարզաբանել, որ նախագծով կարգավորվող հարցն ի սկզբանե կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ: 

Պարզաբանման մեջ ասվում է. «Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը: Նույն կարգավորումը վերաբերում է նաև վարչական ակտերով բռնագանձումներով վարույթներին՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել