Քիչ մը ադրբեջանցի մի եղեք...

Ազերական կողմի դիվերսիոն հարձակումից հետո նրանց մի մասը ձերբակալվել է: Դե ազերները այդպես էլ չեն կարողանում մի բան հասկանան, որ մեր տարածք ոտք դնել պետք չի: Բայց դե սաքունցների համար լավ օրեր են սկսվում, նրանք կրկին կկարողանան մարդասիրական կոչեր անել ու օգնության ձեռք կմեկնեն դիվերսանտներին, իսկ որոշ «հայեր» էլ հեսա կսկսեն ադրբեջանական քարոզչություն տանել, թե իբր դրանք խոսքի, օրինակ, հովիվներ էին, ու մենք իրանց անօրինական պահում ենք:

Նաիրիտցիները կրկին բողոքում էին. տխուր ավանդույթի պես մի բան է ստացվել. չեն բողոքում, գումար չկա, բողոքում են, 1 ամսվա աշխատավարձ ստանում են: Լույսը թանկացավ, ժողովուրդ ջան, բա՞ նաիրիտցին ո՞նց վճարի այդ գումարը, եթե 15 ամիս է գումար չի ստանում: Նաիրիտցիների հարցը պետք է շատ շուտ լուծել, մարդիկ թույն են շնչում, որ գոնե լույս ունենան, բայց հիմա մենակ թույն շնչելն ա մնում:

Հակակարկտային կայանները մեզ մոտ թանգարանային նմուշներից ոչինչով չեն տարբերվում: Նրանց մասին մենք միշտ հիշում ենք այն ժամանակ, երբ կարկուտը վերջանում է: Նրանք միշտ կարկուտից հետո են կրակում, էն էլ երևի հավեսի համար: Ժողովուրդ ջան, կրակեք էտ կայանները, որ ծիրանը ոսկու գին չունենա, որ գոնե ծիրանի սոկ խմենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել