Սխտորն ամենաառողջարար բույսերից մեկն է: Այն օգտագործում են ուտեստները համեմելու համար, սակայն խոհանոցում օգտագործելուց զատ, այն նաև չափազանց առողջարար հատկություններ ունի: Ստուգեք ստորև:

large_255533368

 1  Հաստ աղու և ստամոքսի քաղցկեղի կանխարգելման համար

Սխտորը կնվազեցնի հաստ աղու և ստամոքսի քաղցկեղ ձեռք բերելը: Այնուամենայնիվ պետք է զգուշացնել, որ սխտորի փոխարինող միջոցներն այս առավելությունը չունեն, այնպես որ, միայն թարմ, իսկական սխտոր է պետք օգգտագործել:

 2  Պաշտպանություն մրսածությունից

Այն բանի շնորհիվ, որ սխտորը հարուստ է բնական հակաօքսիդանտներով, սխտորը կարող է օգնել ձեզ պաշտպանվել մրսածությունից: Նույնիսկ եթե ի վերջո հիվանդանաք, սննդակարգի մեջ մի փոքր սխտոր ավելացնելով՝ կարող եք ավելի լավ զգալ ու շուտ ապաքինվել:

 3  Կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը

Շաքարախտով հիվանդ մարդիկ հաճախ են սխտոր օգտագործում՝ արյան մեջ շաքարի քնաակությունը կարգավորելու համար: Սխտորը բնականորեն օգնում է օրգանիզմում ինսուլինի արտադրությանը:

 4  Բուժում է ակնեները

Այս դեպքում ոչ թե պետք է սխտորն ընդունել, այլ դրա շերտերը դնել մաշկի վրա: Լավագույն արդյունքը ստանալու համար դա արեք երեկոյան, իսկ առավոտյան պարզապես լվացվեք:

 5  Մազերի աճի համար

Այս դեպքում նույնպես սխտորը արտաքին օգտագործման համար է արդյունավետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորն օգնում է բուժել մազաթափությունը: Անհրաժեշտ է գլխամաշկին սխտոր քսել ու նրբորեն մերսել:

 6  Կանխարգելում է միջատների կծելը

Գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր կանոնավոր սխտոր են օգտագործում սննդակարգում, ավելի քիչ են ենթարկվում միջատների կծոցին, քան նրանք, ովքեր չեն օգտագործում այն:

 7  Արյան բարձր ճնշումը բուժող հատկություն

Արյան բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում ճնշումը կարգավորելու համար սխտոր օգտագործել:

 8  Պսորիազը բուժող հատկություն

Իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ սխտորը պսորիազի հետևանքով այտուցված մաշկի վրա դնելով՝ կնվազեցնեք ախտանշանները: Եթե բավականաչափ հաճախ օգտագործեք, սխտորը կարող է նաև կանխել հիվանդության խիստ զարգացումն ու բռնկման հաճախականությունը:

 9  Մրսածության հետևանքով առաջացած հերպեսի համար

Իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ սխտորը կնվազեցնի մրսածության հետևանքով մաշկին հայտնված այտուցը: Անհրաժեշտ է պարզապես այն դնել այտուցի վրա:

 10  Ատամնացավի համար

Սխտորի փոքրիկ շերտը ցավող ատամի վրա դնելով՝ կհանգստացնեք ատամնացավը:

 11  Պայքարում է ալերգիաների դեմ

Սխտորը հանգստացնում է ալերգիաները, հատկապես, նրանք, որոնք ազդում են շնչուղիների վրա: Սխտորը նվազեցնում է բորբոքումներն ու հանգստացնում գրգռված մասերը:

 12  Կանխում է քաշի ավելացումը

Սխտորը կօգնի կանգնեցնել քաշի ավելացումը՝ ազդելով ճարպային բջիջների կառուցվածքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել