Գրել չէի ուզում, բայց հետո մտածեցի, որ բառերը մի անփոխարինելի ուժ են...:
Լռությունս խախտում եմ՝ գարունը զգալու համար:
Համ էլ՝ առավոտը «Զինվորիս աղոթքը» հիշեցի՝ լուռ ասված ու չլսված խոստովանության մասին:
Հոգևոր արմատի մասին լսել եք, դե էն արմատի, որ օտարվածին վերադարձնում է սեփական ԵՍ-ին՝ անսովոր պոռթկումով, անձայն մի արձագանքով, իրական լռությունը խեղդող մի լռությամբ....
Ես խոսեցի՝ լռության կուսությունը խախտելու համար, համ էլ սիրում եմ էն սպասող առավոտը, չվերջացող գիշերը...
...էն լուռ ակնթարթը, որ հավերժության պես խոսուն է, էն լռությունը, որն ամբողջ մի պատում է:
Զզվում եմ էն խոսքից, որն ընդամենը վարագույր է՝ իրականության ու զգացմունքի սահմանը քողարկող մի դասալիք...:
Ես սիրում եմ «Ես քեզ սիրում եմ» բառերը վաղուց ճանապարհված, թափառականի պես՝ տեղ չհասած...
...Ու քո տրվող լռությունն եմ սիրում՝ խենթություն հիշեցնող խոստովանության կանչով:
Առավոտը՝ խենթություն, իրիկունը՝ անավարտություն, անավարտության մեջ՝ երկունքի ցավին չդիմացող մի սեր....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել