Եթե ուզում ենք ճանաչել տալ աշխարհին Ցեղասպանության փաստըԱրցախի անկախությունըստեղծել Մեծ Հայաստանը՝ հասնել ազգային նպատակներինբարդ լուծումներ պետք չեն. ընդամենը պետք է անել 3 բան:

1. Հզորացնել ազգային բանակը՝ ողջ ազգի ֆինասնական ռեսուրսներով ժամանակակից սպառազինություններով համալրելով, կատարելագործելով անձնակազմի մասնագիտական ունակություններըմիշտ մարտունակ պահելով ռեզերվըսփյուռքին շահագռգռելոր գան Հայաստանում զինվորական ծառայություն անցնենոր բանակը դառնա ազգային բանակ իսկական իմաստովոր չլինի միայն ՀՀ պետական բանակի դեպ, արդեն կան սփյուռքից կամավոր եկողներ:

2. Հզորացնել Հայաստանի տնտեսությունը՝ ազգի ողջ մտավոր ու ֆինանսական ռեսուրսները կենտրոնացված ծառայեցնելով այս նպատակին:

3. Փրկել Սփյուռքը: Փրկել Սփյուռքը ձուլումից և դեգրադացումից՝ ազգային ոգու բարձր պահելու և լավ կազմակերպելու միջոցովորի նպատակը մեծ մասին Հայաստանում վերաբնակեցնելը պետք է լինիիսկ մյուս մասին Հայաստանի ազդեցությունը մեծացնելու համար տեղում հզորացնել և հայրենիքին թիկունք սարքելինչպես հրեաներն են արել ժամանակին: Ահաեթե այս երեք կետին հասնելու շուրջ խորհենք և աշխատենքայլ ոչ թե իրար միս ուտենք կհասնենք մեր բոլոր նպատակներինորոնք այս երեքի լինելուց հետո կլինեն զուտ տեխնիկական հարցիսկ մեր կողմը կատարված պարսատիկով կրակին կպատասխանենք հրետանային համազարկով և ոչ ոք չի կարողանա մեր հավին «քշա» ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել