wwwwDisabilityinfo.am-ը գրում է.

«5W կանանց մասին» նախագիծը պատմում է հաշմանդամություն ունեցող հինգ մայրերի, նրանց փոքրիկների ու մայրանալու բերկրանքի մասին: Նախաձեռնության նպատակն է կոտրել հաշմանդամություն ունեցող կանանց մասին կարծրատիպերը և նպաստել նրանց վերարտադրողական իրավունքի մասին հասարակության իրազեկության բարձրացմանը:

Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի «Ես մայրանալու իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում` Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Պատմություն չորրորդ

Աստղիկն աշխատում է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների 14 հատուկ դպրոցում:

Կիթառի խմբակի խմբակավարն է: Աստղիկը չի տեսնում, իսկ ամուսինը մնացորդային տեսողություն ունի:

«Մի ծրագրի էինք մասնակցում՝ կոչվում էր «Տարածքային կողմնորոշում»: Ամենավերջին օրը հանդիպեցի Հարութին: Նա էլ տեսողության խնդիր ունի և նույն կենտրոնում համակարգչային դասընթացի էր մասնակցում, որն ընկերուհիս էր վարում: Հաճախ էին ինձ դիմում հարցերի դեպքում: Ու երևի բախտի բերմամբ ծրագրի ամենավերջին օրը հենց նրա կողքին նստեցի, ու Հարութը հեռախոսահամարս խնդրեց…»

ww«Պատահում է, որ մեկին հանդիպում ես, բայց կասկածում ես՝ ի՞նքն է, թե՞ չէ: Հարութի հետ կապված սիրտս վկայեց, որ նա է: Զգացի, որ համակրանքը փոխադարձ է: Ինչ-որ վստահություն կար: Ամեն օր խոսում էինք: Առավոտյան Հարութն արթնանում էր ու ինձ զանգում»:

wwww«Մի օր ինձ խնջույքի հրավիրեցին, ես էլ Հարութին առաջարկեցի միասին գնալ: Դա ևս խթանեց մեր հարաբերությունների զարգացմանը: Իհարկե, վախեր կային ընտանիք կազմելու համար: Որդիս՝ Դանին, մեր «կինդեր սյուրպրիզն» էր: Ընտանիքս մի փոքր հանկարծակիի եկավ՝ իմանալով, որ հղի եմ, որովհետև դեռ ամուսնացած չէինք: Բայց ուրախ էին»:

wwwww«Մինչև Դանիի ծնվելը մենակ ենք ապրել, ու մինչև վերջին երկու շաբաթը աշխատում էի: Մայրս ասում էր՝ կարող է քեզ աշխատանքից ծննդատուն տանեն: Մոտ ժամանակներս, հավանաբար, սեպտեմբերին, կվերադառնամ աշխատանքի: Աշակերտներս զանգում են՝ կարոտել են»:

w«Երբ ծննդատնից եկանք, նոր զգացի իսկական հարազատությունը: Ընտանիքը հենց երեխան ամրացրեց: Բաներ կային, որ մտածում էի, թե չեմ կարող, բայց պարզվեց՝ կարող եմ: Նաև հակառակը: Եթե գիտեմ, որ ինչ-որ մեկը ինձնից լավ կանի այդ գործը, վստահում եմ»:

www

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել