Lorinews.am-ը գրում է.

Հուլիսի 8-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով հերթական փլուզումն է տեղի ունեցել Լոռու մարզում: ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչութունից Lorinews.am-ին հայտնում են, որ ժամը 17.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում՝ Վահագնի գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհահատվածի նստվածք:

10 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ փլված ճանապարհը այժմ միակողմանի է: Հրշեջ-փրկարարները նշված ճանապարհահատվածը սահմանազատել են անվտանգության ժապավենով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել