Tert.am-ը գրում է.

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսում հայտնեց, որ Բնակչության համաշխարհային օրվան ընդառաջ մարզերի բնակչության բարեկեցության վարկանիշը իմանալու համար հարցում են անցկացրել, որի պատվիրատուն Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, մարզպետները և քաղաքապետները։ «Հայաստանից փախչում է, ոչ թե շատ աղքատը, այլ միջինը կամ միջինից բարձր խավը»,-արտագաղթի վերաբերյալ ցուցանիշները ներկայացնելով՝ ասաց սոցիոլոգը:

«Վերջին յոթ տարում՝ ճգնաժամից հետո Հայաստանում իրավիճակը վատացել է, և դա է հիմնականում արտագաղթի պատճառը եղել»,-ասաց նա:

Հարցումն անցկացվել է ապրիլ-մայիս ամիսներին, 81 բնակավայրում, և անհրաժեշտ 5000 չափահաս գտնելու համար առաջարկ է արվել 6695 հոգու, որոնցից 1695 հոգի (25,3) տոկոսը հրաժարվել է:

Հարցման համար, ըստ Ահարոն Ադիբեկյանի, գոյություն ունեցող և միազգային վարկանիշային կենտրոնների կողմից կիրառվող գնահատման չափորոշիչներից Հայաստանի համար առավել կարևորվել են.

-Բնակեցման միջավայրին և սպասարկման ոլորտին տրված գնահատականները,
-Տեղական ռեսուրսների հավաքագրման և օգտագործման կարողությունները,
-Առավել կարիքավորների սոցիալական աջակցության ծավալները,
-Պոտենցիալ արտագաղթի մակարդակները,
-Համայնքի և ընտանիքների բարեկեցության ինքնագնահատման փոփոխությունները,
-«Սոցիալական ըմբոստության» ռիսկերի աստիճանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել