Tert.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինյան La Nacion պարբերականին։ ՀՀ Նախագահի խոսքով՝ Հարավային Ամերիկա կատարած իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը նշվելու է 2015թ.-ի ապրիլին։ ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։ «Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը»,– ասել է նա։

Սերժ Սարգսյանի հարցազրույցը թարգմանաբար ներկայացրել է Inosmi.ru-ն։

-Պարո՛ն նախագահ, իսկ հրավիրվա՞ծ է արդյոք այդ միջոցառմանը Թուրքիայի նախագահը։ Դրա համար կա՞ն անհրաժեշտ պայմանները։

- Նախ և առաջ, սկզբի համար, վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը։

-Կարծես նախագահական ընտրություններում հաղթելու համար ավելի մեծ շանսեր ունի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը...

- Հնարավոր է, սակայն եկեք չշտապենք և սպասենք ընտրության արդյունքներին։

- Թուրքիան, և այդ մասին բազմիցս հայտարարել է Էրդողանը, շարունակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Կարո՞ղ է արդյոք Էրդողանի նման խիստ կեցվածքը հանգեցնել այն բանին, որ նրան չհրավիրեն։

- Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվներն ու Հայոց ցեղասպանության մասին կոնկրետ փաստեր ներկայացնենք։ Մենք կցանկանայինք հրավիրել Թուրքիայի նախագահին և հնարավորություն տալ սեփական աչքերով տեսնել այն հարյուր հազարավոր մարդկանց, որոնք գալու են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հնարավոր է, երբ նա այդ ամենը տեսնի, այլ ապացույցների կարիք չի լինի։

- Տեսակետ կա, որ այժմ Թուրքիայում այս պահին ազգայնականությունն է զարթոնք ապրում։ Դա հատկապես զգալի է դարձել նախընտրական քարոզչության ընթացքում։ Արդյո՞ք դա կկարողանա պատճառ դառնալ Թուրքիայի և Հայաստանի՝ առանց այն էլ լարված հարաբերությունների սրացման համար։

- Կցանկանայի հիշեցնել, որ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Իսկ եթե դրանք չկան, ապա ի՞նչ կերպ պետք է վատանան մեր հարաբերությունները։

- Լավ, ուրեմն փորձեմ հարցս փոքր-ինչ այլ կերպ ձևափոխել. Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, իսկ Անկարան, անխոս աջակցում է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։

- Սակայն մենք որևէ լարված իրավիճակ չունենք Հայաստանի և Թուրքիայի սահմանին։ Ծայրահեղ դեպքում՝ քաղաքական։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում,այո՛, կա լարվածություն, սակայն դա Ադրբեջանից է գալիս։ Մինսկի խմբի երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել