Tert.am_ը գրում է.

Արվեստի գործերի հավաքածուն, որ պատկանում է սնանկացած Դետրոյթին, գնահատվում է 4,6 միլիարդ դոլարից ավելի: Այդ մասին ասված է նյույորքյան Artvest Partners ընկերության զեկույցում, որն անցկացրել է քաղաքի Արվեստների ինստիտուտի հավաքածուի ցուցանմուշների գնահատում:

Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ եթե հավաքածուն այժմ դրվի վաճառքի, դրա համար շուկայում տիրող իրավիճակի ֆոնին, հավանաբար, հնարավոր կլինի ստանալ 2 միլիարդ դոլարից պակաս:

Դետրոյթի վարկատուները պնդում են, որ քաղաքի 18 միլիարդ դոլարի չափով հսկայական պարտքի ռեստրուկտուրիզացիայի շրջանակներում Արվեստների ինստիտուտի հավաքածուն վաճառվի: Այնուամենայնիվ, շատ մասնագետներ զգուշացնում են, որ թանգարանի հարուստ հավաքածուի վաճառքը շատ անհեռատես քայլ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել