Սենսացիա. Սաշիկ Սարգսյանը իր հայտնի բիզնեսներից մեկով՝ արագաչափեր և տեսանկարահանող սարքեր, հայտնվել է ամենածիծաղելի վիճակում: Հիմա ամեն ինչ հերթով: Նկարում պատկերված մեքենան այս տարվա հունվարից ՀՀ-ում չի եղել, բայց, ըստ ոստիկանության կայքի և տուգանքի ծանուցման տվյալների, 12.06.2014թ. ժամը 17:45-ին Կարբի գյուղում երթևեկել է 75 կմ/ժ արագությամբ, և պետք է վարորդը տուգանվի նշածս խախտման համար: Նկարում պարզ երևում է, որ համակարգչային միջամտության արդյունքում ընդամենը համարները շատ փնթի ձևով խախտում կատարած մեքենայի վրայից տեղափոխել են մյուս մեքենայի վրա և փորձել լկտիագույն կերպով լցնել Սարգսյանների ընտանիքի առանց այդ էլ «սուղ» բյուջեն:
Համարակալած նշումներում ակնհայտորեն կարող եք տեսնել երկու լրիվ տարբեր ավտոմեքենաներ, իսկ պետհամարանիշի տեղում նշածս փնթիությունն է (3)-որի վերևի գիծը ակնհայտորեն շեղված է:
Պահանջում եմ անհապաղ աշխատանքից ազատել ֆոտոշոփի թերուս մասնագետին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել