Խորհուրդ տվեցին տեսնել Մոսկվայի մետրոն: Դե առանց դրա էլ անհնար է չօգտվել մետրոյից, քանի որ այն ծածկում է ողջ քաղաքը ու ամենամեծն է աշխարհում: Պատկերացրեք ամբողջ կյանքում «Բարեկամությունից» «Երիտասարդական» գնացողի զարմանքը տերմիտների որջ հիշեցնող այդ ահռելի համակարգի մեջ ոտք դնելիս: Ամեն կայարանը արվեստի մի գործ է: Նկարել եմ միայն նրանք որոնցում եղել եմ, կամ անցել (պերռխոդով) : Մետրոն այստեղ այնքան կարևոր է, որ մարդիկ իրար կայարանով գիտեն: Ասենք բանգլադեշցի Սաքոն այստեղ ֆիլյովսկայա կայարանի Սաքոն է: Մոսկվայի մետրոներում երբեմն կարող ես հանդիպել նաև հայտնի մարդկանց, ովքեր այս կամ այն տեղից չուշանալու համար մետրո են նստել: Ընկերս պատմում է, որ իր ընկերոջ ընկերը մի անգամ մետրոյում մեր հպարտությանը՝ Ֆիլիպ Կիրկորովին է տեսել :Ճ


Մոսկվայում և առհասարակ Ռուսաստանում մեծերի հանդեպ մեծ հարգանք կա: Դա համար իհարկե փառք ու պատիվ իշխանություններին, որոնք ամբողջ քաղաքը ողողել են սոցիալական գովազդներով ու կոչերով: Օրինակ՝ շատ կարդա, հարգիր մեծերին, բարի եղիր և այլն: Պատկերացրեք դա աշխատում է:
Մոսկվայում աղջիկները շատ բաց են հագնվում: Բայց այստեղի տղաները աղջիկներին տվել անցել են ու զարմանալիորեն ավելի կարճ են հագնվում: Այստեղ ջինսսային ու կոշիկային ֆիքսված դռես կոդ չկա մարդկանց համար: Ի տարբերություն Երևանի մարդկանց հագած հագուստի քանակն այստեղ փոխվում է կախված եղանակից: Եվ եթե շոռտիկ ես հագնում, ոչ ոք չի կարծի որ դու ղզիկ ես, կամ քյալ:
Տեղի հայերի հետ շփվեցի: Կախված լեքսիկոնում օգտագործվող ռուսերեն բառերի քանակից կարող ես գուշակել, թե ով քանի տարի է բնակվում Ռուսաստանում: Երբ մարդկանց ձեռքը գործ կա նրանք և ավելի կենդանի են և ավելի կյանքով լցված: Լավ ապերլու համար պետք է շատ աշխատես: Իսկ շատ աշխատելու հնարավորություն քեզ ազատորեն տալիս են: Հայերից շատերը մանր մունր, երբեմն նաև մեծ բիզնեսներ ունեն: Մեծ բիզնեսներ ունեցողների հետ չեմ շփվել, բայց անցել եմ նրանց շինությունների կողքով: Այստեղ Տաշիրի Սամոյի իսկական կուլտ է: Սրանք էլ նրա շենքերից մի քանիսն են: Ասում են իր բիզնեսներում հիմնականում հայերի է աշխատանքի ընդունում ու օգնում է ինչով կարողանում է:


Ծխախոտի դեմ պայքարը այստեղ Գուռու մակարդակի է հասել: Ոչ մի ցուցանակ, ոչ մի գովազդ. խանութներում ծխախոտը ներկայացված չէ. վաճառում են տակից: Ոչ մի սրճարանում կամ ռեստորանում ծխել չի կարելի (դրա պատճառով բավական տուժել է ռեստորանների գործը, որովհետև մարդիկ նախընտրում են գնալ ամառանոց վարձեն ու հանգիստ ծխեն): Մի խոսքով ստեղծված են բոլոր անհարմարությունները, որ մարդիկ չծխեն: Այդ ամենին գումարած զզվելի կամ սարսափելի նկարներ բոլոր ծխախոտի տուփերի վրա: Իսկ ամենաանսպասելին իմ համար, որն էլ հենց պատչառ դարձավ անրադառնալու էս թեմային. СТС հեռուստաալիքով ֆիլմում ծխում են, իսկ ծխախոտները պիքսելներով փակված են:


Վաղը Ստառի Առբատ եմ գնալու: Կպատմեմ թե ինչ կա չկա էնտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել