Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում,- հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Համաձայն տեղեկության` Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Աղդամի ու Բարդինի շրջաններում:

Տեղեկացվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ու միավորումները Իլհամ Ալիևի ղեկավարությամբ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում անցկացնում են լայնածավալ զորավարժություններ սահմանամերձ գոտում:

Զորավարժություններն անցկացվում են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անմիջական հրամանատարությամբ: Զորավարժություններին ներգրավված է մինչև 10 հազար մարդ, 80 տանկ, ավելի քան 100 հրետանային համակարգ, 20 ռազմական ինքնաթիռ:

Կից նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել