Թեև Աշխարհի առաջնության հենց առաջին օրվանից ցանկացել եմ, որ Գերմանիան չեմպիոն դառնա, բայց, անկեղծ ասած, երեկվա խաղը չպետք է այդպես վերջանար:

Շատ ցավալի էր տեսնել աշխարհի հնգյակի չեմպիոնին և աշխարհին Ռոնալդո, Ռոնալդինիո, Պելե, Նեյմար և այլ բազմաթիվ աստղեր տված հավաքականին նման վատ վիճակում:

Ուղղակի տղերքի դուխը տեղը չէր: Զարմանալի չէ: Այդպիսի կորուստներից հետո Գերմանիայի նման հզոր հավաքականին դիմակայելը այդքան էլ հեշտ գործ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել