Tert.am-ը գրում է.

Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ՝ Սևանա լճի 11 հանրային լողափերում մատուցվող ծառայություններից առանձնապես դժգոհելու բան չկա. գուցե նեղվածք է ավելի շատ, բայց դա էլ պայմանավորված է նրանով, որ էժան է:

Որտեղ որ էժան է, այնտեղ շատ ժողովուրդ է հավաքվում»,- Tert.am-ի հետ ասաց Արմեն Պողոսյանը:

Նշենք, որ հուլիսի 1-ից բացվել են Սևանա լճի 11 հանրային լողափերը: Ըստ Բնապահպանության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ օրական մոտ երկու հազարից ավելի մարդ է հանգստանում հանրային լողափերում, որտեղ նրանք անվճար օգտվում են կայանատեղիից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից:

Tert.am-ի հարցին, թե ինչ առավելություններ, անհարմարություններ ու խնդիրներ կան գործող հանրային լողափերում, «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահը պատասխանեց, թե նախկինում ունեցել ենք երկու անվճար լողափ, իսկ հիմա դրանց թիվն ավելացել է։

Անդրադառնալով մատուցվող ծառայություններին՝ Արմեն Պողոսյանն ասաց, թե «Կոկիկությանն ու մաքրությանը պետք է ավելի շատ հետևել, դա ավելի հաճախ պետք է արվի: Միշտ էլ կատարելագործվելու տեղ կա: Օրինակ՝ խորովածը, որ անում են, դա այդքան էլ էժան բան չի: Ավելի լավ կլիներ, որ ավելի մատչելի սնունդ առաջարկվի հանգստացողներին: Խորովածն էլ թող լինի, բայց ոչ համատարած: Ժամը գալիս է և ամեն տեղ կրակ է ու ծուխ: Բայց միևնույն է, ակնհայտ որևէ թերություն չի նկատվում»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է վճարովի լողափերին, ապա Արմեն Պողոսյանի խոսքով՝ դրանք «սարսափելի» վիճակում են: «Փողոցից սկսած ճանապարհը փակ է ու շարունակ փողեր են պահանջում. ներս մտնելու համար փող, «բեսեդկա» վարձակալելու համար փող, եթե ուզենաս գիշերը մնաս՝ էլի փող: Այդպես ավելի թանկ է, քան թե գնաս Անթալիա»,-ասաց Արմեն Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել