Հայակական ակումբների պարտությունների հիմնական մեղավորները ոչ թե ֆուտբոլիստներն են ու մարզիչները, այլ....
Հայակական ֆուտբոլի փտած ենթակառուցվածքները, ֆեդերացիայում աշխատող շատ ու շատ ոչ կոմպետենտ մարդիկ, նաև ակումբերում աշխատող այդպիսիները, էն, որ ֆուտբոլով նոր մարզվել սկսող երեխայի հետ եսիմ ովքեր են զբաղվում, եսիմ ովքեր են մարզում...
Ամեն ինչ արմատները շատ խորքերից է գալիս, ու հիմա ունենում ենք էս պատկերը...
Պետք չի կոկորդ պատռել, թե մեղավոր են ֆուտբոլիստները, քանի որ երբ որ մարդուն մանկուց սովորեցնում են վիզ ծռել, պարտվել, սողալ, քծնել և այլն ու մեջը մենակ մի բան են սերմանում՝ անթասիբություն ու պարտվողի հոգեբանություն, վերջնական պատկերը էս ա լինում...
Իսկ էն քիչ նորմալ երեխեքին են հետո էն կոտրում՝ չհաջողված տրանսֆերներ «կազմակերպելով», կամ հավաքականներ չհրավիրելով...
Ձուկը միշտ գլխից է հոտած լինում...
Ոչ բոլորն են Հենրիխ Մխիթարյան կամ Գևորգ Ղազարյան, որ ամեն ինչից հաղթած դուրս գան...
Ի դեպ, մի հատ լավ պաշտպան ունեինք ժամանակին ազգային հավաքականում՝ Արարատ Առաքելյան, մի հատ սխալ արեց գանց կորավ...տենց լիներ Ռոնալդոն ու էլի մի 10 ֆուտբոլիստներ երբեք չէին խաղա մեկ սխալից հետո...
Մեկ-մեկ քննադատելուց մտածեք.....խորը մտածեք....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել