Tert.am-ը գրում է.

Հուշարձանագետ Աշոտ Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ հայկական միջավայրում գոնե իրեն հայտնի չեն որմնանկարներ, որտեղ պատկերված լինեն եկեղեցու կառուցման պատվիրողները, մինչդեռ ըստ նրա՝ պատվիրատուի տեսքով քանդակներ կան։ 

«Ունենք եկեղեցիներ, որտեղ նույն եկեղեցու պատվիրատուների պատկերաքանդակներ են եղել, սակայն նրանք ոչ միայն եկեղեցին կառուցող պատվիրատուներն են, այլ իշխանականների, տիրակալների պատկերաքանդակներն էին»,-ասաց նա և մի քանի նման օրինակներ բերեց, որ Անիի Սուրբ Գրիգոր եկեղեցում Գագիկ առաջին թագավորի արձանն է հայտնաբերվել, Սանահինի եկեղեցում երկու եղբայրների պատկերաքանդակը կա, ովքեր իշխանազուններ են եղել և եկեղեցու կառուցման պատվիրատու։ 

«Եկեղեցու շինարարության պատվիրատուներ կան, բայց նրանք նշանավոր դեմքեր են եղել, տիրակալներ են եղել, ովքեր կառուցել էին եկեղեցիներ, բայց որմնանկարների տեսքով, ինչքան ես գիտեմ, նման բան չկա, բոլորը Հիսուս Քրիստոսի և տերունական այլ սրբերի պատկերն են»,-ասաց նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել