Մեր սպիտակ պատշգամբի շագանակագույն աթոտին ինքնագրկվել-նստել ու նայում եմ քամունոր հատկապես գիշերները կապտամանուշակագույն երանգ ա ստանում: Հայրիկը ուսապարկիս շղթան ա սարքումնայում եմ ձեռքի մկանների շարժումներինհետոթե ինչպես ա պայուսակիս փոշին թափ տալիսու վախենումոր ուր որ ա կասիթե պատրաստ ա: Մի վայրկյանում մազերս ծածկում են դեմքս ու մի քանի րոպե ոչինչ չեմ տեսնումհետո շագանակագույն թելերս այս ու այն կողմ են քշվումանտեսանելիության ու ոչինչ չտեսնելու հաճելի զգացողությունը էյֆորիայի պես անհետանում աու ես նկատում եմ սև կտորե զանգվածըոր քամուց ճոճվում ա հայրիկի ձեռքում: Մի տեսակ տխրում եմմտածումորեթե ուսապարկս պատրաստ աուրեմն մի 20-30 րոպե անցել աուրեմն վաղվան ավելի քիչ ա մնացելուրեմն մյուս օրը ավելի շուտ ա գալու: Վերցնում եմ պայուսակն ու վազում սենյակնստում սովետական ժամանակներից չփոխված պարկետինոր 40 տարիների ընթացքում մի լավ հալից ընկել ու գունաթափվել ասեղմվում ուսապարկիս ու սկսում անկանոն ճոճվել: Գրկում եմ պայուսակսպայուսակս գրկում ա ինձգրկում ենք իրար ու սկսում հիշել:
Սևուկս էնքան մեծ աոր բոլոր 5 շտեմարաններս տեղավորվում էինբայց ծայրում մի գիրք էի թաքուն խցկումու շտեմարաններս էդպես հավսար-զգաստ էլ մնում էին: 
 Ավարտական դասարանում էիոր գնեցի: Մեր դասարանում տղաներ չկային18 աղջիկ էինք ու մեկը մեկից թիթիզ: Պայուսակս միշտ նորաձևությունից հետ էր մնումիսկ այ ծանրությամբ բոլորի հախից գալիս էր:
 Որ էդ պայուսակով գնում էի Ինտերնյուսերեխեքը գլխի էին ընկնումոր իրենց կոնֆետներ եմ բերել` փոքրիկ արկղիկ ունեիվրան էլ «Ժուռնիկ» էի մակագրելքաղցրավենիքը մեջն էի լցնում. հիմա ոչ արկղի տեղը գիտեմոչ էլ Ժուռնիկի: Մարիամացել եմ մի տեսակերևի տենց էլ պետք ա լիներչգիտեմ: Հետո բաժանում էի բոլոր կոնֆետներսմենքենքցիներով դրանից ուրախանում էինք ճիշտ էնքան,ինչքան եթերից հետո տրվող պիցցայիցու չնայած էս ամենը շաբաթը 5-6 օր կանոնավոր բնույթ էր կրում ու մի տեսակ առօրյա էր դարձելամեն անգամ մի ուրիշ ձև էինք ուրախանում:
 Պայուսակիս աջ ու ձախ կողմերում ջրի գրպաններ կայինէնտեղ միշտ կարելի էր Նեսթիի ալոե-ելակի շիշ գտնելբոլորը մի տեսակ զարմանում էինոր էդ դառը-քացր համադրությունը ինձ դուր էր գալիսու ես պատրաստ էի Երևանի բոլոր խանութներում շրջել կանաչ թեյս գտնելու համար:
 Միշտ էնքան լիքն էր ու էնքան գրքառատոր աղբի տեղ չէր մնումհետո էլ ես շատ ուշադիր էի պայուսակիս հանդեպհատկապեսոր քույիկիս պայուսակների աղբահավաքությամբ էլ էի ես զբաղվումփնթի պայուսակն ինձ մի տեսակ պատիվ չէր բերի:
 Միշտ մտածում էիոր վրան գունավոր կոճակներ կկարեմոր շատ սև չլինիէդ գույնը չեմ սիրումբայց մինչև հիմա էլ վրան ոչ մի կոճակ չկա. կամորովհետև կոճակներն էի ափսոսումկամ էլ խուսափում էի փողոցում ուշադրություն գրավելուցառանց դրա էլ ամենը կապույտ արյուն ունեցող մարդու պես են ինձ նայում:
 Ամենաներքևի գրպանում ինչքան ուզես մատիտ ու գրիչ կարերեխաների համար միշտ գունավոր ներկեր էի վերցնումբայց փոքր քույր կամ եղբայր չունեիբարեկամների տուն էլ մինչև որոշում եմ գնալ մեծ մարդ են դառնումու էդպես գիշերները պստիկ մարդուկներ էի նկարում ու պահում նոթատետրիս մեջ:
Հատուկ դարակ ունեի օրագրիս համար: Մտածում էիոր դրանից լավ առանձնասենյակ մտքերիս համար չեմ գտնիհետո էլ էնտեղ մութ էր ու ապահով:
 Ուսապարկս որքան իմն էր էնքան էլ Անդոյինը: Մենք էնքան սյուռ ընկերներ ենքոր պայուսակներն էլ ենք կիսում: Ամեն անգամ բողոքում էրթե տանը ինչ կա լցրել եմ մեջը: Որ բարևելու ժամանակ գրկում էինք իրարձեռքի հետ «կշռում» էր ու ամեն անգամ ինչ-որ նոր ու ավելի մեծ քաշ արձանագրում: Ծիծաղում էիիսկ ինքը լուրջ-լուրջ ողնաշարի նոր հիվանդություններ էր ախտորոշումասում էրոր ինձ «Ֆայլա բազառում» առանց հարցազրույցի ու փորձաշրջանի էլ կընդունենու դեռ մի բան էլ պատվոգիր կտան` էս ծանրությունը քարշ տալու ու դեռ մի բան էլ ավելի ծանրացնելու համար: Ինքը իրեն սպորտաձևեր էր հնարում ծանր պայուսակներովիրենոր թողնեի Օլիմպիական խաղերում նոր մարզաձև ավելացնելու մասին էլ կմտածերբայց բանը դրան չհասավ: Որ նոր մարդկանց հետ էինք ծանոթանում իմ մասին պատմելուց անպայման խոսում էր պայուսակիս մասինռեկորդների մասին էր խոսումսկսում էինք ծիծաղելմարդիկ էլ լուրջ-լուրջ սպասում էինթեերբ ա հարմար առիթ ստեղծվելուոր վերջապես գլուխներն ազատեն մեզանից: Երազում էի մի պայուսակով ճամփորդության մասին: Ասում էիոր հենց սա էլ հետս կվերցնեմ: Մտածում էինք երկուսով Թբիլիսի գնալու մասին: Ես համոզված եմոր մի օր անպայման կգնանք`առանց էն տղայի ու էն աղջկափթդախ ու սյուռ ընկերներովճանապարհին էլ ինչ ուզենքինչքան ուզենք կխոսենքսրտներիս ուզածը կանենք,որովհետև ինքը միակ մարդն աում ես իսկապես վստահում եմում հետ ես եմում մոտ կարող եմ չմտածելում հետ միշտ ա ու միշտ տենց ա:
Իմ ու Անդոյի պայուսակային արկածների մեջ ամենից շատ էն պահն էի սիրումերբ ես իբր նեղանում էիու ինքը քաշում էր կախիչիցու էդպես էնքան ա քաշելոր մի քիչ էլ ու կպոկվիբայց ես չեմ էլ մտածում կարելու մասին էդ նույնն աոր ինչ-որ շատ տաք հիշողություններ կարես: Քիթս տնկում էի ու վազում առաջկախիչից քաշում էր հետ էի ընկնումու տենց էնքան մինչև հասնեինք տեղ:
 Ինձ միշտ թվում էրոր էդ պայուսակի մեջ ավելի շատ բան կաքան էն իրերըոր լցնում էիու ամեն անգամ երբ պայուսակս կիսում էի Անդոյի հետինձ թվում էրոր ինչ-որ նորտաք ու կարևոր բանով ա լցվել:
Վերցնում եմ պայուսակսու ինձ թվում աոր հիմա ավելի ծանր աքան երբևէ: Մեջը մի ծրար ու նոթատետր եմ դնում: Քամին մազերս անընդհատ հետ ա գցումոր պայուսակս լավ ձեռքիցս բաց չթողնեմ: Չեմ պատկերացնում վաղվա օրըդրանից հետո սկսվող 2 տարին էլ չեմ պատկերացնումբայց գիտեմոր ամենը լավ կլինի: Երևի տխրության տենց տեսակ կամ որ լուսավոր ա ու տաքերևի ես սրանից առաջ դա զգալու հնարավորություն ուղղակի չեմ ունեցել:
Վաղը դատարկ ու ավելի ծանր պայուսակով եմ տուն գալու:
Ու տենց միշտընկերու տենց միշտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել