Յուրաքանչյուր մարդ, ով ունի առանձնահատուկ շնորհ և կարողություններ իր մասնագիտությունից, վաղ թե ուշ դառնում է լավագույններից մեկը իր ոլորտում: Այդպիսի մարդիկ կարիք չունենք ինքնագովազդի, էժանագին PR-ների. նրանք պարզապես անում են իրենց գործը, իսկ գնահատականը շատ չի ուշանում: Լավագույն երաժիշտը, գրողը, նկարիչը, գիտնականը, լրագրողը, մանկավարժը, մտավորականը, դերասանը և այլք, իմ կարծիքով, երբեք չեն մտածում իրենց արածի փառքի կամ ի ցույց դնելու մասին: Նրանք պարզապես սիրով անում են իրենց աշխատանքն այնպես, կարծես այդպես էլ պետք է աներ, իսկ ժամանակը նրանց դնում է արժանի հարթակի վրա, քանզի այդպիսիք մեկն են ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել