Tert.am-ը գրում է.

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ, քաղաքական վերլուծաբան, «Ժառանգություն» կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ քառյակը գնացել է արձակուրդ: Tert.am-ի հետ զրույցում նա ասաց` եթե քառյակը վստահ լիներ, որ հանրահավաք կազմակերպելու դեպքում մարդիկ կհավաքվեն, գարնանը մի հանրահավաք կկազմակերպեր:

«Այս պահին կա քաղաքացիական ակտիվության և քաղաքական կյանքի իմիտացիա: Ընդդիմությունը և իշխանությունն անցել են նամակագրական ժանրի»,-կարծում է Ստյոպա Սաֆարյանը:

Դիտարկմանը` եթե քառյակը պասիվ է, ապա ՕԵԿ-ն է փորձում ակտիվանալ և հուլիսի 18-ին հանրահավաք է նախատեսել, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ-ի վարքագիծը ես պայմանավորել եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու գործոնով: Հետևաբար` ՕԵԿ-ը պետք է  փորձի կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք տիպիկ են ընդդիմադիր կուսակցությանը: ՕԵԿ-ը փորձում է օգտագործել այս պահը, երբ քառյակը ոչինչ չի անում, և մտածում է՝ հասարակական ընդվզումը բավարար է ինչ-որ տպավորիչ միջոցառում կազմակերպելու համար: Սակայն ես այդքան էլ այն կարծիքին չեմ, որ նրանց կհաջողվի այդ տպավորիչ հանրահավաքն անել, և չեմ կարծում, որ հասարակությունը, տեսնելով, որ քառյակը ոչիչ չի անում, կգնա ՕԵԿ-ի ետևից: Այսօր քաղաքական բոլոր ուժերը հասարակության խորը անվստահությունն են վայելում, և հասարակությունն էլ գտնվում է խորը ապատիայի մեջ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել