((((
Բնությունը ոնց որ ընկել է Լոռեցիների ետևից:
Գիշերվա կեսին երկրաշարժը բոլորին դուրս քշեց ու մինչ էս կարկուտի գալը մարդիք վարանում էին տուն մտնել,հիմա էլ էնպիսի փոթորիկ ու կարկուտ եկավ,որ մարդ չմնաց փողոցներում,փախան տուն:
Հաստատ շատ ավիրեց: Լուսամուտներ է կոտրել,գուցե մեքենաներ փչացրել,բերք չգիտեմ մնացել է թե չէ.....
Ու սթերսսսսսս...ինչքան ուզես:
Հիմա դառնամ մանկապարտեզների տնօրեններին: Երեխաներին ինչո՞ւ էիք տուն ուղարկել էսօր: Հրահանգ կա՞ր: Ավելի շուտ գրավոր հրաման ունեի՞ք: Բա էն ծնողները, որ աշխատում էին, ի՞նչ էին անելու իրենց երեխաներին: Ու՞ր էին տանելու: Ուզում եմ էս ամենի լոգիկան հասկանամ:
Ասենք ես անհատ եմ, կուզեմ պանիկայի մեջ կնկնեմ, կուզեմ չէ: Բայց հիվանդանոցներից ու մանկապարտեզներից երեխաներին ու հիվանդներին հանելը ո՞րն է: Ոչ հրաման ունեք, ոչ էլ ճշգրիտ սարք եք, որ որոշել եք,թե երկրաշարժ պիտի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել