Սա արդեն նմանվում է ծաղրի
Հուլիսի 9-ին տխրահռչակ Ռոբերտ Նազարյանի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հարցը: Նախատեսվում է խմելու ջրի մեծածախ սակագինը թանկացնել 37.521 դրամով՝ դարձնելով 55.695 դրամ: 
Որոշումն ուժի մեջ կմտնի այս օգոստոսի 1-ից՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման օրը:
Տեսեք` ինչ է ստացվում. փաստորեն, հայատյաց Ռոբերտ Նազարյան դերակատարը (այսուհետ` ՌՆ), դեռ չմարսած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, երկրորդ հարվածն է հասցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:
Այսպիսով, ո՞ւմ է ուղղված այս հարվածը. իհարկե, առաջին հերթին գյուղացուն: Հավատարիմ մնալով իրենց գործելաոճին՝ «ՌՆ և ընկերներ» ՓԲԸ-ն ուղղակիորեն խփում է գյուղացու գրպանին: Առավել քան համոզված եմ, որ մինչև սեպտեմբեր քննարկման է դրվելու նաև խմելու ջրի մանրածախ սակագինը: Այս թանկացումները շարունակվելու են բոլոր ոլորտներում (ինչպես ասում էր նախկին վարչապետը` ոլորորտներում), քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը չի կտրվել աթոռից և դուրս չի եկել փողոցներ, հրապարակներ` ընդվզելու:
Ի վերջո, հաղթանակի բերկրանքը վայելելու ենք մենք` կոպեկներով յոլլա գնացողներս:
Հ.Գ. Տրանսպորտի, քաղաքային հեռախոսի, օդ շնչելու, զբոսնելու, հաց ուտելու սակագները ե՞րբ ես թանկացնում, ՌՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել