Tert.am-ը գրում է.

Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ են նկատվում՝ կապված քաղաքում շրջանառվող տեղեկությունների հետ, որ հնարավոր է՝ տեղի ունենա երկրաշարժ, և շատերը իրենց բնակարաններից դուրս են եկել փողոց: 

Tert.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ի պատասխան հարցի, թե քաղաքում խուճա՞պ է, ասաց, որ որոշ չափով նման տրամադրություններ կան. «Որոշ չափով կա, իհարկե, դե, երեկ երկու երկրաշարժ է եղել… ժողովուրդ են … հիմա ամեն մեկը մի բան ասում է, բայց ես Սեյսմիկ ծառայության հետ խոսել եմ, նրանք էլ են պնդում, որ նախապես որևէ մեկը չի կարող ասել՝ երկրաշարժ պիտի լինի՞, թե ոչ, եթե անոմալիաներ չկան: Իսկ էս պահին անոմալիաներ չկան»: 

Հիշեցնենք, որ Tert.am-ին Սեյսմիկ պաշտպանության կենտրոնի ղեկավար Հրաչյա Պետրոսյանը հայտնել է, որ Հայաստանում ներկայումս նկատվում է սեյսմիկ ակտիվություն, բայց այն, կարծես, գնում է աստիճանաբար մարման։ 

Հրաչյա Պետրոսյանը նշել էր, որ ակտիվությունը պայմանավորում են նրանով, որ Հայաստանում վերջերս քիչ էին և թույլ էին տարածքում գրանցված երկրաշարժերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել