Կարելի է ասել փուչիկ թիմ, ձև էին բռնում չքաղաքականացնել, բայց իրանցով ոչ մի բան չեն կարողանում անել, հիմա էլ զգում են, որ առանց քաղաքական պահանջների չեն կարող...
Մի երկու ցույցի շատ մարդ դուրս եկավ, երթ արեցին, խոսացին, մարդկանց ցրեցին տներով ու տենց շարունակ, իսկ հիմա 100-ից 200 հոգի էլ չեն հավաքվում, որովհետև տեսան, որ ոչ մի ռեալ բան չփոխվեց, էլեկտրաէներգիայի դեմ են հիմա պայքարում, լույս են անջատում՝ մտածելով բան կփոխվի դրանից... ախր ես չէի մտածում, որ էդքան միամիտ եք, կամ էլ ժողովրդին եք միամիտի տեղ դրել, երբ մի պահ մարդիկ շատ էին, հարկավոր էր իրագործել իրենց շատ սիրած քաղաքացիական անհնազանդություն կոչվածը, և մարդկանց չցրել էլի տներով, այլ պահել դուրսը և պահանջ ներկայացնել ու գնալ անհնազանդություններ կոչվածին:
Ինչի՞ կհասնեն այդ ակցիաներից և անկապ ամոթ, ամոթ գոռոցներից, իհարկե, ոչ մի ռեալ փոփոխության, կառավարությանը շատ ձեռնտու ա այդպիսի ակցիաները. չէ որ գալու են իրենց հրեշտակի թևեր տան ու գնան տուն, դե վարչապետն էլ մեկն էլ դուրս կգա կզրուցի, իբր բանի տեղ են դնում իրենց ու լուրջ են ընդունում, մի երկու բան կասեն ու ժողովրդին կճամփեն տներով:
Մարդիկ կշատանան այն ժամանակ, երբ ձեր պահանջների մեջ տեսնեն լրջություն:
Ինտելեկտուալիզմը քարոզչության ամենամեծ թշնամին է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել