1. Սկսենք հին, ավանդական մեթոդից. կնոջ առաջ ծնկի իջեք, մի ձեռքում վարդը, մյուսում մատանու տուփը և խնդրեք նրան ձեր կինը դառնալ: Այս դեպքում վայրը որևէ նշանակություն չունի:

2. Նրան ռեստորան հրավիրեք, նախօրոք պայմանավորվեք մատուցողի հետ, տվեք նրան մատանին և խնդրեք, որ տեղադրի քաղցրեղենի մեջ: Բայց զգույշ եղեք, որ ձեր ընկերուհին այն կուլ չտա :)

3. Թատրոն գնացեք, նախօրոք պայմանավորվեք ադմինիստրացիայի հետ, որ ձեզ թույլ տան ներկայացման ավարտից հետո բեմ բարձրանալ: Իսկ բեմում արդեն առաջարկության ձևը ձեր երևակայությանն ենք թողնում:

4. Աշխատանքային օրվա ամենաթեժ պահին հայտնվեք նրա աշխատավայրում՝ ծաղկեփնջով, մատանիով և մի շիշ շամպայնով :) Աղջիկները սիրում են խենթ արարքներ:

5. Աղջկա տան մոտ պատուհանի տակ` բակում, կամ եթե պատուհանը փողոցի կողմից է` փողոցին կավիճով գրեք նրա անունը և «կամուսնանա՞ս ինձ հետ»:

6. Զանգեք որևէ ռադիոկայան և նրանց ձեր ամուսնության առաջարկի տեքստը թողեք, ու խնդրեք, որ հաղորդման ժամանակ հնչեցնեն այն որևէ երգի հետ: Բայց արեք դա, եթե հաստատ գիտեք, որ այդ պահին ձեր ընկերուհին լսելու է այդ ռադիոկայանը:

7. Հավաքեք ձեր բոլոր մտերիմ ընկերներին, ընտանիքի անդամներին որևէ ռեստորանում և նրանց մոտ խնդրեք ձեր սիրելիին ձեր կինը դառնալ:

8. Ձեր բոլոր ընկերների հետ գնացեք նրա տան պատուհանի տակ, ընկերները թող կանգնեն ձեր հետևում՝ ձեռքներին ցուցանակներ՝ «Ամուսանցիր նրա հետ», իսկ դուք կանգնեք առջևում ծաղկեփնջով ու մատանիով:

9. Խնդրեք որևէ մեկին նրան աշխատանքի վայր տանել ձեր անունից ծաղկեփունջ՝ նամակով, որի մեջ նրան սեր եք խոստովանում, դուք այդ ընթացքում սպասեք դրսում, և երբ նա կարդա վերջացնի, մատանիով ներս մտեք:

10. Համացանցում իր բոլոր ընկերներին խնդրեք, որ գիշերվա ընթացքում, երբ նա օնլայն չի, բոլորը նույն տեքստը գրեն նրա պատին, օրինակ՝ «Լիլիթ, Արթուրը սիրում է քեզ, ամուսնացիր նրա հետ»: Եվ ինչքան շատ լինեն ընկերները, այնքան լավ:

11. Վերցրեք մեծ տուփ, մեջը տեղավորեք մի քիչ ավելի փոքրը, դրա մեջ էլ էլ ավելի փոքրը և այդպես շարունակ, մինչև ամենափոքրի մեջ կդնեք մատանին: Բայց անպայման գեղեցիկ փաթեթավորեք տուփերը:

12. Գտեք մի շատ մեծ տուփ, որի մեջ դուք կտեղավորվեք: Գնացեք նրա աշխատավայր, խնդրեք կոլեգաներից մեկը նրան փոխանցի, որ դրսում անակնկալ ունի, երբ նա դուրս կգա, դուրս եկեք տուփի մեջից մատանին ձեռքում :) Այս դեպքում էլ կարևոր է, որ տուփը զարդարված լինի:

13. Պատվիրեք տորթ, որի վրա գրված կլինի «Կամուսնանա՞ս ինձ հետ», հետո այդ տորթը տարեք ձեզ ծանոթ հրուշակեղեի խանութում թողեք, նրա հետ գնացեք այդ խանութ և առաջարկեք հենց այդ տորթը գնել :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել