Tert.am-ը գրում է.

Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը կարծում է, որ այսօր ՀՀ Սահմանադրությունը կենսագործված չէ, և դեռ կիրառման փուլում է գտնվում, ինչի համար էլ թերություններն ակնհայտ չեն հասարակության համար:

Նա հայտնեց, որ 1995 թվականին ընդունված մեր Սահմանադրության նախատիպը վերցված էր Ֆրանսիայի Սահմանադրությունից, սակայն 2005 թվականին, երբ փոփոխություններ կատարվեցին Սահմանադրությունում, ավելի շատ տարբերություններ նկատվեց Ֆրանսիայի Սահմանադրությունից:

Նրա կարծիքով, նորմալ է երբ Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվում և միշտ էլ դրա անհրաժեշտությունը կա, սակայն գտնում է նաև, որ այսօր հասարակության համար դա առաջնային խնդիր չէ: «Ցանկացած բարեփոխում ավելի լավ է քան նախորդը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել