Մի քանի տարի առաջ զրուցում էի բանաստեղծ Ավագ Եփրեմյանի հետ: Չգիտեմ՝ ինքը հիմա հիշու՞մ է, թե՞ ոչ, բայց ես հիշում եմ իր խոսքերը: Ասաց՝ մարդուն արարքներով են ճանաչում, ոչ թե խոսքերով: Էսօր Շանթի դատին իր ասածն էի հիշում: Շանթի կերպարը խորթ է մեր քաղաքական կոչվող «էլիտայի» պատկերացումներին ու աշխարհայացքին: Մեր ժողովուրդը տեսել է քաղաքական գործիչներ, առաջնորդներ, որոնք սեփական ժողովրդին կոչ են անում զոհաբերության, իսկ իրենց զավակներին էքստրեմալ իրավիճակներում ուղարկում են տաքուկ Ամերիկաներ ու Եվրոպաներ: Շանթն ասաց՝ ես որոշում կայացրել եմ այն ժամանակ, երբ իմ որդին միացել է իմ պայքարին: Նա նաև հայտարարեց, որ ինքը դրանից չի կոտրվելու ու չի նահանջելու: Հիմա ցույց տվեք մի քաղաքական գործչի, որը վարվում է Շանթի պես: Ու դրա համար են խուսափում գնալ նրա դատերին և առերեսվել ճշմարտությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել