Երբ նայում ենք դարերի պատմությանը, ամեն ժողովուրդ էլ ունեցել է իր լավ ու վատ պատմությունը սև ու մութ տարիները, ինչպես նաև պանծալի հիշողություններ թշվառության տարիներից բացի: 
Մենք այսօր ապրում եմ մի ժամանակաշրջանում, որտեղ ամեն ինչ շահադիտական ոլորտում է նայվում, կամ դրա լույսի ներքո: 
Մեծ պետությունները ունեն իրենց խնդիրները/ ի դեպ մեծ խնդիրներ/, փոքրերը իրենցը/համեմատաբար փոքր խնդիրներ/: 
Բայց յուրաքանչյուր ազգի գոյատևման մեջ կարևոր դեր է ունեցել հայրենասիրությունը: 
Եթե փորձենք հայրենիքը փոքրացնել հասարակություն դարձնել, ավելին նեղ շրջանակում, որպես ընտանիք նայել, ապա կտեսնենք որ շատ նմանություններ կան այստեղ: 
Բայց ամեն ինչի մասին չէի ուզենա ծավալվել, այլ միայն մի քանիսի: 
Հարց է առաջանում Արդյո՞ք անձնական շահը և հայրենասիրությունը համատեղելի է: 
Եթե անձնական շահը վեր է դասվում, ուրեմն այն ավելի կարևոր է եթե չեն խանգարում իրար, այլ լրացնում են ապա համեմատաբար ավելի դրական արդյունք կա: 
Բայց բացարձակ դրական արդյունքը կարծում եմ այն է, երբ Դու որպես տան զավակ, որպես մեկը ով իր վրա ունի պարտականություն, որպես լրացնող և ոչ խանգարող, որպես սրտացավ և ոչ աղաղակող, դա է , որ տալիս է ցանկալի արդյունք: Այս դեպքում է երբ ընտանիքն առաջանում է և ընտանիքը ամեն ժամանակ ճիշտ է ընկալվում դրսում և ներսում, որտեղ յուրաքանյուր որոշում նպաստում է ոչ թե մեկի շահերի համար միայն այլ հերթով կամ ընդհանուրի համար: 
Պատկերացրեք մի պահ ընտանիքից մեկը բարձրաձայնի ու հայտարարի, որ մերժում է ընտանիքը, ուրանում է ընտանիքը: 
Ի՞նչ կարծիքի եք արդյո՞ք դա ընտանիքին օգուտ տվեց: Ոչ իհարկե, արդյո՞ք նա սիրելով հանդերձ արեց այն: Վստահ եմ ձեր պատասխանն էլ նույնն է ՝ Բացասական արդյունք միայն կտա: 
Հիմա նորից մեծացնենք շրջանակը: 
Գիտե՞ք հայրենիքը նույն մեծ ընտանիքը պետք է լինի բոլորի հասկացողության մեջ և սրա հակառակ կարծիքը միշտ անընդունելի է: 
Ով կուզի լինի մարդը ինչ ճանապարհ կուզի անցնի, նա կարծում եմ չպետք է հայտարարի , որ եղել է հայրենասեր, իսկ հիմա ոչ, ուրանում է հայրենիքը: 
Ցավում եմ բայց նման մարդուն, ով ընտանիքի մեջ բացասական կերպար է ստեղծել, ընտանիքից դուրս իր պատմությունը իր հետ է գնում և բոլորն են դա տեսնում: 
Ճիշտ է այսօր ոմանց համար դարձել է բիզնես, ոմանց համար հեղինակության և փառքի լավ պատրվակ, բայց ոմանց համար էլ ուղակի կյանք և ապրելակերպ, որոնք չեն բարձրաձայնում այլ լուռ ու մունջ ապրում են , կրում են հոգսը :
Գնալ ես ուզում գնա , բայց տեղ թող որ ետ ընդունեն: Ընտանիքում էլ է դա նույնը: Կարող է շատ սիրված լինես , բայց քո ստեղծած կերպարով: 
Եղեք ընտանիքը գնահատող և սիրող: Այդ ժամանակ ոչ մեկը ձեր հայրենասիրության վրա չի կասկածի: 
Թեչե սաղ մեղավոր են բացի ինձանից դա առանց չափազանցության կամ դու խիստկարևոր ուհասկացող ես, որ քեզ առանձնացնում են , կամ էլ ուղակի հիվանդագին մոտեցում ունես քո իսկ հասկացողության մեջ:
Ձոխիր աշխարը դարձրու այն ավելի լավքը քո սկզբունքով , եթե այն կա, եթե չկա լուռ ու մունջ ապրի: 
Աստվածաշունչն ասում է ,, Երանի թե լռեիր և դա քեզ իմաստություն կհամարվեր,, Հոբի գիրք 13:5:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել