Tert.am-ը գրում է.

Եթե շարունակենք ֆուտբոլային տերմինոլոգիայով խոսել, ապա գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում, և այդ մասին փաստում են բոլորը: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը՝ ընդգծելով, թե միայն թուրքերն են կարծում, որ իրենց դաշտում գնդակ չկա, այնինչ՝ մեր Նախագահի հրավերը Թուրքիայի Նախագահին՝ 2015 թվականին այցելել Հայաստան, նշանակում էր ևս մեկ անգամ գնդակը նետել Թուրքիայի կիսադաշտ, և, ըստ նրա, այսօր Թուրքիան բավական մեծ խնդրի առաջ է կանգնած:

«Այդ հարցն, ըստ էության, կանգնած է Թուրքիայի քաղաքական օրակարգում, և ամեն դեպքում նրանք պետք է պատասխան տան»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլն ասել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայաստան կատարած իր այցով Թուրքիան գնդակը նետել է հայկական դաշտ: Իսկ այժմ, Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում պնդում են, որ Թուրքիայի Նախագահին 2015 թվականին Հայաստան հրավիրելով՝ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը գնդակը գլորել է Թուրքիայի կիսադաշտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել