Նստած եմ երեկ Թումանյանի արձանի տակ, կողքիս՝ մի քիչ հեռու, նստած է 12-13 տարեկան տղա (ինչպեղ հետո պարզվեց Թեհրանում ապրող հայ)։ Մոտենում է 16-18 տարեկան մի այլ տղա (ինչպես հետո պարզվեց, Ռուսաստանում ապրող հայ) ու սկսում է ռուսերեն խոսել։

ՌԴ֊ում ապրող։ (ռուսերեն) ― իսկ դուք սիսծեմ օֆ ը դաուն լսո՞ւմ եք։

Իրանում ապրող։ (անգլերեն) ― սիսթեմ օֆ ը դաո՞ւն։ ահ, ահա։

ՌԴ֊ում ապրող։ (ռուսերեն) ―այսօր կարող եք գալ, Ընադեր Սծորի խմբի համերգին։

Իրանում ապրող։ (անգլերեն) ― կներեք, չեմ հասկանում, հայերե՞ն կամ անգլերեն խոսո՞ւմ եք։

ՌԴ֊ում ապրող։ (ռուսերեն) ― ռուսերեն չե՞ք խոսում։

Մեկնում է իրանահային թղթի կտորը, որի վրա էլի ռուսերեն է գրած։  Ու նստում կողքին, փորձում անգլերեն խոսել։

ՌԴ֊ում ապրող։ (մեռած անգլերեն) ― խումբ․ Ընադեր սծորի։ Սիսծեմ օֆ ը դաուն։

Իրանում ապրող։ (անգլերեն) ― սիսթեմ օֆ ը դաունն է երեգելու։

ՌԴ֊ում ապրող։ (մեռած անգլերեն) ― չէ, խումբ ընադեր սծորի։ երգեր սիսծեմ օֆ ը դաուն։ կավըր։

Իրանում ապրող։ (անգլերեն) ― ա, սիսթեմ օֆ ը դաունի երգերն են երգելո՞ւ, էրիելսը՞։

ՌԴ֊ում ապրող։ (ռուսերեն) ― կարող է։

Իրանում ապրողը չի հասկանում, ՌԴ֊ում ապրողը բացում է հեռախոսով գուգլ թրանսլեյթ։ ու ասում է՝ may be։

 

Ով որտեղից է գիտեմ, որովհետեւ մոտեցա, հարցրի ։Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել