Մեր կողքին ապրում է վաստակաշատ արվեստագետ մարդը, ինչպե՞ս ենք մենք վերաբերվում, գնահատում, մեծարում նրան: Մի կծկտուր նախադասությա՞մբ, որ այսօր Երվանդ  Մանարյանի ծննդյան օրն է  եվ վերջ, եվ ուրիշ ոչինչ, ո՛չ մի մաղթանգ, ո՛չ մի շնորհակալական խոսք նրա ծառայությունների համար:  
Ես արվեստագետ չեմ,որ  ներկայացնեմ Երվանդ Մանարյանին , որպես արտիստի, ռեժիսյորի, բայց, որ  նա խոր հետք է թողել իմ սերնդի հոգեվոր դաստիարակության վրա անվիճելի է ՝կհաստատեն հազարավոր հասարակ մարդիկ: Ժամանակը կբերի  այդ  համարձակությունը, որ կգնահատվեն մարդիկ դեռ իրենց կենդանի օրոք.այսօր ես Երանի եմ տալիս այն սերունդներին, որ թերթելու են հայ թատրոնի պատմության ոսկե էջերը ու երախտագիտության խոսքեր են ասելու հայ թատրոնի մեծերի հիշատակին: Փառք ու պատիվ այսօրվա արվեստագետներին, թատրոնի մարդկանց, ովքեր մեր ժամանակակիցներն են , մեր դժվար օրերի ուղեկիցները, որոնք ժողովրդի հոգեվոր խիղճը արթուն են պահում ու դեռ առաջ մղում ժամանակակից քայլերով: Դրանցից մեկն է Երեվանի Տիկնիկային  թատրոնի  գլխավոր ռեժիսյոր ԵՐՎԱՆԴ  ՄԱՆԱՐՅԱՆԸ: Արվեստագետ, որն իր ուրույն, հաստատուն տեղն է բռնել հայ թատրոնի պատմության մեջ, որ թատրոն է բերում հոգեբանական, փիլիսոփայական վերլուծութուն, որ երեխաներին հասկանալի անսպասելի գյուտեր է անում, որ իր վառ ներկայացումներով կարողանում է լույսեր վառել բեմում եվ մանուկների հոգիներում:Երբ ասում ենք  Երվանդ Մանարյան անմիջապես հիշում ենք հայ կինոյում նրա արտասանած եվ  թեվավոր դարձած խոսքերը,-<Կրակը՝ մարմա~նդ, մարմա~նդ, սոխը՝ մանր, մանր....կամ թե՝<Կոստյումը պետք է գեղեցկանի մարդուն>...
 Երանի եկող սերունդներին...  
Հ.Գ.Արամ ջան, կից ներկայացնում եմ իմ նկարը Երվանդ Մանարյանի հետ այս տարվա ապրիլին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել