Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով «Բաց երկնքի» քաղաքականությանը, նշեց, որ մեկ տարվա կտրվածքով ինքնաթիռների շարժի 50 տոկոսանոց աճը հիանալի ցուցանիշ է, որը փորձելու են պահպանել մինչև տարեվերջ  ու նաև դրանից հետո: «Աշխատում ենք այդ ուղղությամբ, վերացնում ենք բոլոր սահմանափակումները ներկայիս համաձայնագրերում, փորձում ենք ներգրավել խոշոր և հայտնի ավիաընկերությունների ինչպիսիք են՝ British Airlines-ը,Qatar Air-ը, Etihad-ը և այլն»,- ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ բանակցություններ են վարվում նաև բյուջետային ավիաընկերության հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, տևական ժամանակ է, ինչ մեկնարկել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, և իշխանությունները գոհ են, որ կա ուղևորահոսքի ավելացում: Թվարկեք խնդրեմ վերջին՝ ամենաթարմ տվյալները, եթե այդպիսիք կան:

-«Բաց երկնքի» քաղաքականությունը մեկնարկել է նախորդ տարվա հոկտեմբերի 23-ին, եթե չեմ սխալվում: Ունենք բավական դրական ցուցանիշներ, որ այս քաղաքականությունը փաստացի աշխատում է: Հինգ ամիս մենք ունեցել ենք աճ. խոսքը ինքնաթիռների շարժի մասին է: Այսինքն՝ 1-ին ամսին եղել է մոտ 11 տոկոս, հետո 13,6, 17,1, 39,8, իսկ մայիսին ունեցել ենք 50 տոկոս աճ՝ 2013-ի մայիսը 2014-ի մայիսի հետ համեմատած: Եվ հունիսին ունեցել ենք 45, 5 տոկոսի աճ, միջինում ստացվում է, որ կես տարվա ընթացքում կիսամյակը կիսամյակի համեմատ՝ ունեցել ենք 29,3 տոկոսի աճ ինքնաթիռների շարժի մեջ: Ուղևորների մասով, եթե ամիս-ամիս հարևանությամբ գնանք, ինքնաթիռների հոսքը աճել է 25,7 տոկոսով կիսամյակային, իսկ մայիս ամսին այդ ցուցանիշը եղել է 36,9 և 47,4 տոկոս աճ՝ հունիս ամսվա համար:

- Սա դրական կողմերի մասին, դա իր հետ ինչ-որ բացասական բաներ բերե՞լ է:-Կարծում եմ՝ ոչ, քանի որ շատ ուղևորներ՝ նշանակում է գների իջեցում, նշանակում է շուկայի աշխուժացում, տուրիստների հոսք, ավելի լավ հնարավորություններ։

-Այսուհանդերձ, կա տարածված կարծիք, որ ողջ աշխարհում տարեց տարի ուղևորների թիվն ավելանում է: Սա մի կողմից լավ է, իսկ մյուս կողմից, ըստ «Բաց երկնքի» նկատմամբ ընդդիմախոսների, երկրում կա արտագաղթ, մարդիկ գնում-գալիս են, որովհետև այստեղ՝ Հայաստանում ինչ-որ կիսատ-պռատ գործեր ունեն: 
-Արտագաղթը,  «գնում-գալիս են»-ը չի , արտագաղթը՝ գնում են, իսկ «գնում-գալիս են»-ը ուղևորահոսքն է, որի մասին հիմա խոսում ենք. տուրիզմ, տնտեսություն և այլն: Ինչ վերաբերում է համաշխարհային տենդենցներին, չեմ կարող միանշանակ ասել, քանի որ չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, բայց, կարծում եմ, որ այո՛, ավիափոխադրողները, ինչպես նաև մնացած բոլոր տնտեսության բաղադրիչներն աշխարհում, աճի միտում ունեն, բայց եկեք բոլորս համաձայնենք, որ 50 տոկոսանոց աճը չի կարող լինել երկրագնդին բնորոշ ինչ-որ բան: Սա բավականին մեծ ցուցանիշ է:
-Ընդդիմախոսություն՝ մեկ այլ կտրվածքով. այն, որ ռուսական ընկերությունները դեմպինգ են անում, և շուտով Air Armenia ընկերությունը կսնանկանա նաև այն պատճառով, որ մեր երկրից ելից ու մտից ուղղությունները այս ընկերության և ռուսական ընկերությունների համար անհամաչափ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել